Լուիս Սուարեսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնան» առաջիկա օրերին կարող է ձեռք բերել «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին, հաղորդում է Sport-ը:

Աղբյուրը հայտնում է, որ կողմերը շարունակում են բանակցությունները և արդեն մեծ առաջընթաց է գրանցվել: Ավելի վաղ հաղորդվում է, որ Սուարեսի հրաժարագինը կազմում է 87.5 մլն եվրո: Կատալոնյան ակումբը պատրաստ է նրա համար վճարել 50 մլն եվրո, ինչը կարող է ստանալ Ալեքսիս Սանչեսի վաճառքից:

Հիշեցնենք, որ Սուարեսն արդեն իսկ ցանկություն էր հայտնել հանդես գալ «Բարսելոնայում»:




Լրահոս