Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է 11 ֆուտբոլիսից բաժանվելու մասին:
Հունիսի 30-ին պաշտոնապես ակումբից կհեռանան Նիկլաս Բենդտները և Պակ Չու-Յուն: Նրանց պայմանագրի ժամկետն է վերջանում: Վենգերի թիմը կլքեն նաև Էմիլյանո Վիվանոն ու Կիմ Չելստրիումը, ովքեր հանդես էին գալիս վարձավճարով:
Բակարի Սանյան, Լուկաշ Ֆաբիանսկին և Զակ Անսան տեղափոխվում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթի», «Սուոնսի» եւ «Չարլթոն»: Ավարտվում են նաև Չուկս Անեկեի, Դանիել Բոատոնգի, Զակարի Ֆեգանի և Լեանդեր Զիմանի պայմանագրերը: