ՃՏՊ` Ծովագյուղի մոտ. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին, ժամը 16.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի  Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ «Արևիկ» հանգստյան տան մոտակայքում, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 2900035 պետհամարանիշի և «ՎԱԶ-21010» մակնիշի 06ԼՕ046 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Սևանի քաղաքի ԲԿ է տեղափոխվել «ՎԱԶ-2106» վարորդը և ուղևորներ՝ 1993թ. ծնված Գ. Բ.-ն, 1976թ. ծնված Վ. Մ. և «ՎԱԶ-21010» վարորդ՝ 1979թ. ծնված Ա. Ա.:

Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս