ԱԱ-2014. Կոստա Ռիկան կրկին ուժեղ գտնվեց (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակչի ուղեգրի համար պայքարում Կոստա Ռիկայի ընտրանին ուժեղ գտնվեց Հունաստանից:

Նրանք հետխաղյա 11 մետրանոցներով առավելության հասան հույների նկատմամբ: Խաղի հիմնական ժամանակում գրանցվել էր  1:1 հաշիվը:

Նշենք, որ առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով և դարպասի գրավում ճարձանագրվեց: Երկրորդ խաղակեսի 52-րդ րոպեին Կոստա Ռիկան բացեց խաղի հաշիվը: Այս գոլից հետո հույներն ակտիվացան, սակայն կարողացավ հավասարեցնե, հաշիվը միայն 91-րդ րոպեին, երբ Սոկրատիս Պապաստատոպուլոսը գոլ խփեց, իսկ հանդիպումն էլ  տեղափոխեց լրացուցիչ ժամանակ:

 Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ կոստառիկացիներն իրացրեցին 5 անթերի 11 մետրանոց: 1/4-րդ  եզրափակիչում Կոստա Ռիկան կխաղա Հոլանդիայի հավաքականի հետ:

ԱԱ-2014, 1/8 եզրափակիչ

Կոստա Ռիկա – Հունաստան՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:3)




Լրահոս