Պակիստանում 15 ահաբեկիչ է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պակիստանի զինված ուժերի՝ երկրի հարավ-արևմուտքում անցկացված վերգետնյա հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում սպանվել է 15 գրոհային:

Ինչպես հայտնում է Dawn օրաթերթի առցանց տարբերակը, Պակիստանի բանակի 3 զինծառայող վիրավորվել է:

Ոչնչացվել է նաև ահաբեկիչների ինքնաշեն պայթուցիկ սարքերի ֆաբրիկան և զինամթերքի պահեստները:

Իսլամական հանրապետության զինուժը շարունակում է Միրալի քաղաքի շրջանում ռմբակոծել թալիբների զորքերը: «Զարբ է Ազբ» թալիբների դեմ լայնածավալ ռազմական օպերացիայի սկզբից ի վեր ոչնչացվել է 376 ահաբեկիչ: 19 գրոհային գերի է հանձնվել. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս