ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԵԳԵՆԴԸ

Նախօրեին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նարեկացի համույթը հանդես է եկել համերգային ծրագրով` նվիրված Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակին: «Ժամանակակիցը» խորագրի ներքո ներկայացվել են Ազնավուրի ստեղծագործությունները՝ ազգային նվագարանների համար:
Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին զուգահեռ համերգային ծրագրում հնչել են Ալեքսանդր Հարությունյանի, Արամ Խաչատրյանի, Մանվել Բեգլարյանի, Ռուբեն Ալթունյանի, Գեւորգ Մանասյանի, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:

«ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ-7»

Թոմ Քրուզը կարող է փոքր դեր խաղալ «Աստղային պատերազմներ» ֆիլմում:
Նա անցած շաբաթ Լոնդոնում հանդիպել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի հետ, ով աշխատում է «Աստղային պատերազմներ» 7-րդ ֆիլմի վրա:
Այժմ Քրուզը ներգրավված է «Առաքելությունն անիրագործելի է» 5 ֆիլմում, որը պետք է համաշխարհային էկրան բարձրանա «Աստղային պատերազմներ». 7-րդ ֆիլմի հետ միաժամանակ՝ 2015 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:
Հիշեցնենեք, որ մի քանի տարի առաջ Քրուզը նկարահանվել էր նույն ռեժիսորի` Ջ. Աբրամսի մոտ «Առաքելությունն անիրագործելի է» 3-րդ ֆիլմում:

ՌԱՄԱԶՈՏԻՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

Իտալացի հանրահայտ երգիչ Էրոս Ռամազոտին, ով իր լիրիկական ստեղծագործություններում մշտապես սիրո խոստովանություններ է շռայլում, նախօրեին սիրո երդում է տվել 26-ամյա Մարիկա Պելեգրինելիին։ Զույգի պսակադրությունը կայացել է մայրամուտին՝ Մոնտերոտոնդոյի «Villa Sparina» գեղատեսիլ այգում։
Հետաքրքրական է, որ Ռամազոտիի հետ ամուսնության համար երիտասարդ հարսնացուն ընտրել է բավականին թեմատիկ զգեստ, որը զարդարված է նոտաներով ու «Valentino»-ի վերջին կուտյուրային հավաքածուից է:




Լրահոս