Ինչ հեռախոս եք նախընտրում. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բջջային հեռախոս մեր օրերում բոլորն ունեն, բայց մարդկանց նախասիրությունները տարբեր են:

Հենց այդ նախասիրություններն էլ ճշտելու նպատակով armlur.am-ը երևանցիների շրջանում հետաքրքրվեց, թե հեռախոսի որ մոդելներն են նախընտրում մեր հայրենակիցները:

Թեև հեռախոսների հայկական շուկայում տեսականին և առաջարկները մեծ են, բայց սպառողների շրջանում նախընտրությունները հիմնականում մի քանի հեռախոսների մոդելների շուրջ են ձևավորվել:

Իսկ նոր հեռախոս գնելիս մարդիկ ուշադրություն են դարձնում դրանց ֆունկցիոնալ հնարավորություններին: Կան, իհարկե, մոդայիկ հեռախոսներ, որոնք գնվում և օգտագործվում են հատկապես տվյալ շրջանում տարածված և ընդունված լինելու պատճառով:

Նաիրա Հովհաննիսյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս