Աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիան. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գտնում է, որ աշխարհի չեմպիոն կդառնա Բրազիլիայի ընտրանին:

«Բրազիլացիները պայքարում են հոգով, խաղում՝ սրտով, յուրաքանչյուր խաղացող ցուցադրում է առավելագույնը: Իրականում, Բրազիլիան ցույց չի տալիս որակյալ ֆուտբոլ, չի օգտագործում բարձրակարգ խաղացողների առավելությունները, բայց նրանք գիտեն, թե ինչ են ցանկանում: Կարծում եմ՝ Բրազիլիան կդառնա չեմպիոն»,-նշել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին՝ կիսաեզրափակիչ հանդիպմանը, Բրազիլիայի մրցակիցը կլինի Գերմանիան:




Լրահոս