Համալսարանի բակ բարձրությունից շան ձագեր են ընկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 60 հասցեում գտնվող Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի բակ բարձրությունից ընկել են շան ձագեր, որոնք ունեն վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Ըստ աղբյուրի, փրկարարները բժիշկ-անասնաբույժի հետ համատեղ ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն վնասվածքներ ստացած շան ձագին, որին «Դինգո» կազմակերպության կամավորները տեղափոխել են անասնաբուժական կլինիկա:




Լրահոս