Արգենտինան կիսաեզրափակչում է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ժամանակով 20:00-ին մեկնարկեց ԱԱ 2014թ. քառորդ եզրափակչի Արգենտինա – Բելգիա հանդիպումը:

8-րդ րոպեին Արգենտինան հաշվի մեջ առաջ անցավ, գոլի հեղինակ դարձավ «Նապոլիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը:

Խաղի սկզբնամասում բելգիացիներն ազատ գործելու հնարավորություն էին տալիս Լիոնել Մեսիին, ում փոխանցման շնորհիվ էլ գրանցվեց գոլը: Այնուհետև Արգենտինայի հավաքականը չէր շտապում անցկացնել գրոհներ, այդպիսով՝ ընդմիջման գնաց 1:0 առավելությամբ: Բելգիացիները նույնպես մի քանի գեղեցիկ գրոհ կազմակերպեցին, բայց՝ անարդյունք:

2-րդ խաղակեսն անցավ համեմատաբար խաղաղ պայքարում, գոլեր չարձանագրվեցին: Արդյունքում՝ Արգենտինայի ընտրանի հաղթեց նվազագույն 1:0 հաշվով և դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23:59, կմեկնարկի Հոլանդիա – Կոստա Ռիկա հանդիպումը, որի հաղթողը կիսաեզրափակչում կխաղա Արգենտինայի ընտրանու հետ:




Լրահոս