Լա Մանշի թունելից հարյուրավոր ուղևորներ են տարհանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 400 ուղևորներ տարհանվել են Լա Մանշի թունելում գտնվող գնացքից` վերջինիս շարժակազմի անսարքության պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Տեղի լրատվամիջոցները նշում են, որ Լա Մանշն առաջին անգամ չի հայտնվում տեղեկատվական գործակալությունների առաջին էջերին` տարբեր տեսակի տեխնիկական անսարքությունների պատճառով: Այսպես, օրինակ՝ այս տարվա մարտի 27-ին տրանսֆորմատորային ենթակայանին կայծակի հարվածի պատճառով Մեծ Բրիտանիան եվրոպական մայրցամաքին կապող այս նեղուցի տակ գտնվող թունելով երթևեկությունը դադարեցվել էր:

Լա Մանշը`Ֆրանսիայի ափերի և Մեծ Բրիտանիայի միջև հոսող նեղուցն է: Նեղուցի տակ 1994թ.-ից անցնում է աշխարհում իր երկարությամբ երրորդը հանսիսացող Եվրաթունելը:




Լրահոս