Մի քանի հազար ներգաղթյալներ գրոհել են Լա Մանշի թունելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 2000 ներգաղթյալներ այս գիշեր փորձել են Լա Մանշի թունելով ապօրինի ճանապարհով Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա ներխուժել: Ինչպես հայտնել է «Եվրոթունել» ընկերությունը, որը երկաթգծային հաղորդակցություն է իրականացնում նեղուցի տակով, սա վերջին ամիսների ընթացքում ներխուժման ամենամեծ փորձն է եղել:

Ինչպես հայտում են ֆրանսիական լրատվամիջոցները, այժմ Կալեի մերձակայքում ճամբարել են շուրջ 10 հազար ներգաղթյալներ, ովքեր հուսով են ապօրինի ճանապարհով անցնել Բրիտանիայի տարածք: Հիմնականում դրանք Եթովպիայից, Էրիթրեայից, Սուդանից ու Աֆղանստանից ներգաղթյալներ են:

Այսօր «Եվրոթունելը» դիմել է իր հաճախորդներին ու խնդրել հետաձգել Լա Մանշով ուղևորությունը, քանի դեռ չի լուծվել ներգաղթյալների հետ ճգնաժամը:




Լրահոս