Կոնչիտա Վուրստը հրավիրված չէ «Սլավյանսկի բազար» փառատոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Վիտեբսկում տեղի կունենա «Սլավյանսկի բազար» արվեստի 23-րդ միջազգային փառատոնի բացումը: 9 օրվա ընթացքում նախատեսվում 1 տարբեր ժանրերի արտիսների ավելի քան 100 ելույթ:

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ազդակներում, մասնավորապես, նշվում են տարբեր տարիների «Եվրատեսիլ» մրցույթի հաղթողների անունները: Բացառություն է կազմում 2014թ. հաղթող ավստրիացի Թոմաս Նոյվիրտը, որը հանդես էր եկել մուրուքավոր կնոջ` Կոնչիտա Վուրստի կերպարում: Փառատոնի կազմակերպիչները հրաժարվել են հրավիրել նրան:

«Սլավյանսկի բազար»-ի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ կունենան Ֆիլիպ Կիրկորովը, Ստաս Միխայլովը, Նադեժդա Բաբկինան, Պելագեան և այլ կատարողներ:

Վիտեբսկում 1992-ից անցկացվող «Սլավյանսկի բազար» փառատոնը կավարտվի հուլիսի 16-ին:




Լրահոս