Ստամբուլում պայթյունից 4 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն 4 մարդ վնասվածք է ստացել Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում տեղի ունեցած պայթյունից. հայտնում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

Պայթյունը տեղի է ունեցել հինգհարկանի բնակելի շենքի առաջին հարկում գտնվող արհեստանոցում և զգալիորեն վնասել է մերձակա շինությունները: Պայթյունը պատճառը չի պարզվել:

Տեղի իշխանությունները բացառել են ահաբեկչության վարկածը և հակված են այն բանին, որ պայթյունը կարող էր կենցաղային գազի արտահոսքի արդյունք լինել:




Լրահոս