Հաստատվել է գերմանացի լրտեսի կապը ԱՄՆ-ի հետախուզության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում պայթած լրտեսական սկանդալի կասկածյալներից մեկը կապված է եղել ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության հետ: Այդ մասին Reuters-ին են հայտնել ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները:

Գործակալության տվյալներով՝ պաշտպանության նախարարության որոշ պաշտոնյաներ դեռևս 2013-ին կասկած են հայտնել այն առնչությամբ՝ արժե արդյոք շարունակել շփումները գերմանական հետախույզի հետ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի սկանդալային մերկացումներից հետո:

Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցները հերքել են երկրորդ կասկածյալի՝ Գերմանիայի պաշտպանության նախարարության աշխատակցի հետ կապերի առկայությունը: Նրանց խոսքով՝ գերմանացին հարաբերություններ է պահպանել Պետդեպի աշխատակիցների հետ, և այդ հարաբերությունները զուտ ընկերական բնույթի են եղել:




Լրահոս