Գյոտցեն գերազանցում է Մեսսիին. Յոահիմ Լյով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հայտարարել է, որ եզրափակիչ խաղում  հաղթական գոլի հեղինակ դարձած Մարիո Գյոտցեն գերազանցում է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին։

«Ասացի Գյոտցեին. «Դո՛ւրս արի խաղադաշտ ու ապացուցի ամբողջ աշխարհին, որ դու Մեսիից լավն ես»։ Ես իսկապես հավատում եմ, որ դա այդպես է։ Մարիոն փոխարինման դուրս եկավ և դարձավ հաղթական գոլի հեղինակ»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Գյոտցեի գոլի շնորհիվ գերմանացիները դարձան աշխարհի քառակի չեմպիոն։




Լրահոս