Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկում օձ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 14-ին, ժամը 11.24-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող մանկապարտեզի խորդանոցում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մանկապարտեզի խորդանոցից հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս