Շյուռլեի փոխանցումն ուղղակի հրաշալի էր. Մարիո Գյոտցե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին աշխարհի 2014թ. առաջնության եզրափակիչ Գերմանիա-Արգենտինա խաղում որոշիչ և միակ գոլի հեղինակ դարձավ Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն: Նա BBC-ի հետ զրույցում ներկայացրել է իր զգացողությունները խաղից հետո:

«Շյուռլեի կողմից գոլային փոխանցումն ուղղակի հրաշալի էր: Ես կարողացա այն կարգավորել կրծքով և հարվածել, որից հետո էլ գնդակը հայտնվեց դարպասում: Ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ես նույնիսկ հստակ չհասկացա, թե ինչպես հարվածեցի:

Ինձ համար շատ հաճելի էր տեսնել, թե ինչպիսի թեթևություն այդ գոլը բերեց իմ թիմին: Մենք ստիպված էինք պայքարել մինչ եզրափակիչ սուլիչը, բայց մենք արժանի էինք այդ հաղթանակին», – նշել է նա:




Լրահոս