Մեսսին լավագու՞յնն է. ես այլ կարծիք ունեմ. Շվայնշտայգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի աշխարհի 2014թ առաջնության լավագույն խաղացողի մրցանակին է արժանացել Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին: Սակայն շատերը համաձայն չեն այս մրցանակի հետ:

Նման կարծիք է հայտնել նաև Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:

«Մեսսին լավագու՞յնն է: Ես այլ կարծիք ունեմ: Երբ տեսնում եմ այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք Թոմաս Մյուլլերը, Մանուել Նոյերը, Ֆիլիպ Լամը…

Նրանք անմոռանալի մրցաշար անցկացրին: Այս ֆուտբոլիստները չարժանացան լավագույն խաղացողի կոչմանը, բայց ավելի մեծ նվաճում գրանցեցին»,- նշել է Շվայնշտայգերը:




Լրահոս