ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎԵՐԱՆՎԱՃԵՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ Մար 18,2011 00:00 Ոստիկանները հսկում են Օպերայի տարածքը 2008-ի մարտի 1-ից այս կողմ նման հանրահավաք չէր եղել: Երեք տարվա սպասում էր կուտակվել, երեք տարվա հույս, երեք տարվա պատրաստակամություն` վերանվաճել Ազատության հրապարակը: Մի վայր, որտեղ 1988-ից ի վեր ազատության ոգին է թեւածում: Երեկ ՀԱԿ հանրահավաքին եկած ժողովուրդն այնքան վճռական էր տրամադրված, որ ելքը պարզ էր` երեք տարի «Հի-մա» վանկարկող-պահանջող …
ԴԵՄ Է «ԲՈՔՍ»-ԻՆ Մար 18,2011 00:00 Երրորդ օրը Ազատության հրապարկում լուսացնող Րաֆֆի Հովհաննիսյանի առավոտը երեկ սկսեց տհաճ միջադեպով, երբ իր հետեւի նստարանին սեփական աթոռով հայտնվեց բոլորին հայտնի սադրիչ տատիկը` իր հինգհարկանի հայհոյանքներով ու «հատընտիր» անեծքներով: Մինչ կրծքի «էֆենտիներ» եւ այլ մակագրություններով կարգին կվախեցներ Րաֆֆի Հովհաննիսյանին սատարող ինտելիգենտ տատիկներից մեկին, կինը գոռգոռաց, որ ոստիկաններն են իրեն փող տվել այդտեղ նստելու համար, սակայն …
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ Մար 18,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հետքերով ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նախարարության բուժվարչության պետի գլխավորությամբ հանձնաժողով է ուղարկել Գեղարքունիքի մարզ` պարզելու, թե ինչու հիվանդների համար նախատեսված ինսուլինը Վարդենիս քաղաքում բոլորը չեն ստացել: Մանրամասները կներկայացնենք վաղվա համարում:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Մար 18,2011 00:00 Երեկ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի կազմով մոնիթորինգային խմբի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովից Ջոն Պրեսկոտը կրկնել է նախօրեին ասվածը, որ ռեֆորմները ուշանում են: Նա կրկին պնդել է, որ այսօր հայաստանայն հասարակության մեջ առկա հիմնական լարվածության պատճառը քաղբանտարկյալների առկայությունն է: Միգուցե պարոն Պրեսկոտն այս միտքը ձեւակերպել է ոչ «քաղբանտարկյալ» եզրույթով, սակայն սրանից խնդրի էությունը, …
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵԿԵՂԵՑԻՆ ՏԱՆԻՔ ՉՈՒՆԻ Մար 18,2011 00:00 «Ժողովուրդ»-ի փետրվարի 26-ին հրապարակած Լոռու մարզի Աքորի գյուղի տարածքում գտնվող Բգավոր եկեղեցու վերաբերյալ նյութից հետո տարբեր պաշտոնյաներ անհանգիստ շարժումներ են անում: ՀՀ ոստիկանության գործողությունները վախեցրել են մարդկանց:Հիշեցնենք, որ փետրվարի 26-ի հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք, որ Բգավոր եկեղեցին ընդգրկված է կառավարության որոշմամբ հաստատված Լոռու մարզի հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Վերանորոգման աշխատանքները սկսվել …
ՕՐԵՆՔ «ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Մար 18,2011 00:00 Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու է Վիկտոր Դալլաքյանի` կառավարության դրական եզրակացությունը ստացած «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջարկում է խստացնել մանկապղծության համար Քրեական օրենսգրքով նախատեսված գործող պատժաչափն` ըստ որի մանկապիղծը կարող է դատարանից ազատ արձակվել 100 հազար դրամ տուգանքով: Իսկ պատժի առավելագույն ժամկետը մինչեւ երկու տարի ազատազրկումն է: Վիկտոր Դալլաքյանն …
Մար 18,2011 00:00 Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբոր տիրույթը համարվող Ռուսաստանի Կալուգայի մարզում ընդդիմադիր հակումներ են սկսել դրսեւորվել: Հայ համայնքի հրատարակած «Գործարար» ամսագրի կայքում տեղադրվել է «Ազատություն Նիկոլին» բանեռը: Հայտնի է, որ նման «համարձակություն» միայն հայաստանյան ընդդիմադիր կայքերն ունեն: Մնում է սպասել Սամվել Կարապետյանի քաղաքական բացահայտմանը: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում «Տաշիր» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ էլ …
Մար 18,2011 00:00 Մեր տեղեկություններով` իշխանությունը հարկային հարվածներ է պատրաստում Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) համար: Եւ այդ հարվածները որոշակի նախապատմություն ունեն: Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը կեղծում է ուկրաինական օղին, իսկ իշխանությունը ոչինչ չի անում պատգամավորին օրենքի դաշտ բերելու համար: Ուկրաինական կողմն էլ վերջնագիր է ներկայացրել` զգուշացնելով, որ կարգելի հայկական կոնյակի մուտքը Ուկրաինա: Հարցը վերջերս նույնիսկ …
ԻԶՈՒՐ ՏԵՂԸ Մար 18,2011 00:00 Ընդդիմության երեկվա մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, թե հանրահավաքի մասնակիցների թիվը 9000 է: Հետքարքիր է, հայրենի ոստիկանությանն ընդհանրապես չի՞ հուզում սեփական հեղինակությունը: Չէ՞ որ, ինչքան էլ հեռուստաընկերությունները վերահսկվեն, ինտերնետի այսօրվա դարում նման մանկամիտ հնարքներն ու ապատեղեկատվությունը միայն ծիծաղ են առաջացնում: Նաեւ ափսոսանք, քանի որ, վերջիվերջո, խոսքը Հայաստանի ոստիկանության մասին …
Մար 17,2011 00:00 ՀԱՐՑ. Ինչո՞ւ նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա չի գտնվել մարտի 6-ին կայացած «Սայաթ-Նովա» օպերային, որի մասին բոլորը գիտեին` կապված ՀՀ վերահսկիչ պալատի բացահայտումների հետ:Վահե Սարգսյան, 41 տարեկան, մշակութային գործիչՊԱՏԱՍԽԱՆ. Ներկա է գտնվել մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, հյուրերի ցանկում եղել են նաեւ վերահսկիչ պալատի ներկայացուցիչները: Իսկ նախարարն այդ օրը քաղաքում չի եղել, դրա համար էլ ներկա չի …
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
24 Հունվար 21:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի կնոջը «դավաճան», «հողատու» բղավելու գործով կնոջ են կանչել Քննչական կոմիտե հարցաքննության. ո՞վ է նա
23 Հունվար 14:24 Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն
24 Հունվար 14:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի աներձագի տունը թալանողը լքել է երկիրը և զանգել իրավապահներին
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից