ՆՈՐ ԹԱՓՈՎ Օգո 26,2011 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ հակասությունները նոր թափ են ստանում: Տիգրան Սարգսյանը ջանք չի խնայում Սերժ Սարգսյանի մոտ վարկաբեկելու Գ.Խաչատրյանին` ասելով, որ նա ձախողում է ոչ միայն կառավարության, այլ նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումների ծրագրերը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նմանատիպ բողոքներ Տ.Սարգսյանը պարբերաբար հայտնում է նաեւ ԵՄ ներկայացուցիչներին` …
ՓԱՍՏԵՐ ՉԿԱՆ Օգո 26,2011 00:00 Օգոստոսի 24-ին պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության Սեւանի կայազորի պետի տեղակալ Գեւորգ Մոնչյանը նորակոչիկին ՌՈ կայազորերից մեկում ծառայության նշանակելու համար 1500 ամերիկյան դոլար կաշառք ստանալու համար ձերբակալվել է: «Ժողովուրդ»-ը տեղի ունեցածի մանրամասները փորձեց պարզել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ ԱՐԱՄ ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆԻՑ:-Պարո՛ն Տեր-Սահակյան, կոնկրետ փաստ կա՞, ինչի՞ հիման վրա է …
ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ Օգո 26,2011 00:00 Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե համաշխարհային շուկայում գները բարձրանում են, Հայաստանում եւս գնաճ է արձանագրվում: Բայց համաշխարհային գները նաեւ իջնելու հատկություն ունեն, սակայն այդ պարագայում, ցավոք, Հայաստանում գները բնավ չեն իջնում: Իսկ դա հետեւանք է մենաշնորհային տնտեսության: «Մենաշնորհներն իրական պատուհաս են Հայաստանի տնտեսության համար»,-ասաց նա:-Պարո՛ն Ասատրյան, օրերս …
Օգո 26,2011 00:00 պատմություններ են հյուսվում` համեմված անեկդոտիկ հնչերանգներով (չի բացառվում` իր մտերիմների միջնորդությամբ): Մասնավորապես, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա մայիսի 5-8-ը Թուրքիայում «Կանանց համաշխարհային 21-րդ գագաթաժողովին» մասնակցած նախարար Հրանուշ Հակոբյանը միջանցքում պատահաբար հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին եւ խնդրել լուսանկարվել իր հետ: Բայց դա այնքան էլ հարթ չի եղել. մինչ տիկին Հակոբյանը ոչ …
Օգո 26,2011 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային Ժողովում նախատեսվում է կազմակերպել հետաքրքիր ձեւաչափով մի ընդունելություն: Ծրագրի համաձայն` խորհրդարանի ընդունելությանը հրավիրված են լինելու բոլոր 4 գումարումների եւ առաջին` Գերագույն Խորհրդի բոլոր պատգամավորները: Ընդունելության օրն առայժմ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել, սակայն չի բացառվում, որ այն կազմակերպվի հենց սեպտեմբերի 21-ին` Անկախության հանրաքվեի օրը:
Օգո 26,2011 00:00 «Ժողովուրդ»-ի` ՀՀ կառավարությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը բավականին ամրացել են: Եթե նախկինում նա, տեղեկանալով, որ հեռանալու է պաշտոնից, աչքի էր ընկնում հոգնածությամբ, չէր հետաքրքրվում նախարարների գործունեությամբ, իր վարչության պետերի զեկույցներին պատասխանում էր` «ինչպես հարմար եք գտնում, այնպե՛ս արեք», ապա հիմա ակտիվացել է: Սարգսյանի մտերիմները նրա …
ՔԻՐՎԱՅԱՍԵՐ Օգո 26,2011 00:00 Երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ քաղաքական ասպարեզ ու նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանը պետք է իր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորի եւ ապրի բաց սահմաններով, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրավորվեց: Նա իր հայտնի ժեստիկուլյացիայով հեռուստաէկրաններից հայտարարեց, թե երեւի Լեւոն Տեր-Պետրոսյանն ուզում է վերադառնալ, որ «քիրվայություն անի թուրքերի հետ»: Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցներն …
ԾՈՎԵՐԻ ՈՒ ԲՅՈՒՋԵԻ ԱՀՆ ՈՒ ՍԱՐՍԱՓԸ Օգո 26,2011 00:00 «Արմենիա» առագաստանավի նավապետ Զորի Բալայանն իր վերջին ասուլիսում հայտարարել էր, թե իրենց ճամփորդությունների ժամանակ ՀՀ պետական բյուջեից «կոպեկ անգամ» չեն ստացել, այլ բոլոր երեք ուղեւորություններն էլ իրականացվել են հովանավորների միջոցով: Ավելին, նա զայրացել էր armlur.am-ի թղթակցի` այդ մասին իրեն ուղղված հարցից: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պարզել է, որ 2009թ. փետրվարի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ 97 մլն …
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ Օգո 25,2011 23:13 Հարգելի պրն. Վարչապետ.Թույլ տվեք բնապահպանական խնդիրներով զբաղվող շուրջ 45 հասարակական կազմակերպությունների և վստահ ենք նաև հազարավոր մտահոգ քաղաքացիների անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել Ձեզ’ 2007թ-ի մայիսի 24-ին կառավարության կողմից ընդունված N673-Ն որոշմամբ Խոսրովի անտառ պետական արգելոցի տարածքում Գիլան պետական արգելավայրի ստեղծման վերաբերյալ մեր խիստ մտահոգությունը և բերված փաստարկները հաշվի առնելու, խնդիրը և ընդունված որոշման հետևանքները …
Ադրբեջանցիները վայրագությունները հայերի նկատմամբ շարունակվում են Օգո 25,2011 19:02 Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Օկտկաբրսկայա շրջանում ոստիկանների կողմից ձերբակալվել են երկու ադրբեջանցի, որոնք ազգային եւ ռասսայական պատկանելության հողի վրա հարձակում են իրականցրել չորս անզեն հայերի վրա` հասցնելով դանակի հարվածներ,-գրում է Lenta. ru –ն:Տեղեկատվության համաձայն, հանցագործները ներկայումս ձերբակալված են ու գտնվում են ոստիկանության բաժնում: Վերջիներս հրաժարվում են ցուցմունք տալ առանց Ադրբեջանի հյուպատոսի կամ տեղի համայնքի ներկայացուցիչներից …
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից