Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան, Մազմանյան և Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող Գևորգ Չաուշի անվան հրապարակում հունիսի 1-ին նախատեսվում է անցկացնել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական լայնամասշտաբ միջոցառում, որի շրջանակներում մայիսի 31-ին ժամը 24:00-ից մինչև հունիսի 1-ը ժամը 23:00 կսահմանափակվի վերոնշյալ փողոցների երթևեկությունը:



























