ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ Դեկ 20,2011 00:00 Նախօրեին նորից զինծառայող է մահացել, բայց այս անգամ ոչ զորամասում: armlur.am-ի տեղեկացմամբ` դեկտեմբերի 15-ին ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանը` «կոմատոզ վիճակ, ուղեղի արյան զեղում» ախտորոշմամբ: Պարզվել է, որ Մհեր Հակոբյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012-ի հունվարի 30-ը գործուղվել է …
ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԼՌՈՒՄ Դեկ 20,2011 00:00 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը լուր է տարածել, որ ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ոչ պաշտոնական հրամանով Երեւանում գտնվող կենտրոնական հավաքակայանից այն երիտասարդները, որոնք ունեն սահմանափակ զինծառայության պիտանելիության աստիճան, ուղարկվում են Ղարաբաղ. «Եթե ընդունենք, որ Արցախը լարվածության օջախն է, միանշանակ, այնտեղ պետք է ծառայություն կրեն առողջ զինվորներ: Բայց ստացվում է, որ անհայտ պատճառներով ԼՂՀ են ուղարկվում …
ՈՍԿՈՒ ՉՂՋԻԿՆԵՐԸ Դեկ 20,2011 00:00 Ըստ armlur.am-ի ունեցած տեղեկությունների` ոստիկանությունը երեկ Վարդենիսում ձերբակալել է 7-8 հոգանոց մի խումբ, որը Սոթքի ոսկու հանքից հանքաքարեր է գողացել: Խումբը հիմնականում կազմված է եղել երիտասարդներից. նրանցից մեկն անչափահաս է: Իրենց մտադրությունն իրականացնելու համար ոսկու գողերը փորել են շուրջ 1,5 կիլոմետրանոց թունել: Մանրամասները` վաղվա համարում:
ՀՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԱ՞Զ Է ԳՈՂԱՑԵԼ Դեկ 20,2011 00:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում արտառոց դեպք է գրանցվել. պարզվում է` Վարդենիսի քաղաքապետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը` Խլոն, փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանը եւ ՕԵԿ-ի` Վարդենիսի նախկին ներկայացուցիչ Վիտյա Մկրտչյանը երեք տարի շարունակ գազի «լեւի գիծ» են ունեցել: Այսինքն` հարգարժան պաշտոնյաները մի քանի տարի շարունակ տաքացել են առանց վճարելու եւ միայն այս տարի են «բռնվել»: Իսկ …
ԾԱՆՐ ՕՐԵՐ Դեկ 20,2011 00:00 Երեկ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հրահանգել է պատժել էներգաբիզնեսով զբաղվողներին, որոնք քրեական արարքներով են աչքի ընկել: Սա նշանակում է, որ ռուսական ընկերությունների հետ համագործակցած հայ շատ գործարարներ առաջիկայում խնդիրներ կունենան: Հայտնի է, որ նրանք հարստացել եւ հղփացել են հենց ռուսական ընկերությունների հետ ունեցած բիզնեսների արդյունքում:
ՍՊԱՆՈՒՄ ԵՆ Դեկ 20,2011 00:00 Անցնող տարում աշխարհում սպանվել է 106 լրագրող, որոնցից 20-ը մահացել են «արաբական գարնան» իրադարձությունները լուսաբանելիս: Այս մասին հայտնել է Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպությունը: Համեմատելով այս ցուցանիշը անցյալ տարվա հետ, երբ սպանված լրագրողների թիվը 105 էր, կազմակերպությունը նշում է, որ այս բնագավառում «ոչ մի բարելավում չկա»:
ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ Դեկ 20,2011 00:00 Վերջերս ԵԺԿ նախագահ Մարթենսը գրավոր պատասխանել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրավոր հարցմանը, թե ինչու ԵԺԿ նիստում չի տվել ԲՀԿ անունը: Մեր հարցին, թե ԵԺԿ պատասխանը Ձեր նամակին բավարար համարում եք, Զոհրաբյանը նշեց. «Ձեր հարցին խիստ սպառիչ պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ասելով, որ ինքը ԲՀԿ-ի անունը չհնչեցնելու որեւէ հիմք չէր տեսնում, եւ ավելացրել …
ԱՅՑԵԼԵԼ Է Դեկ 20,2011 00:00 ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը շաբաթ օրն այցելել է Արագածոտնի մարզ: Օհանավան գյուղում տեղի է ունեցել հանդիպում այդ եւ հարակից գյուղերի բնակիչների հետ: Քննարկվել են քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ համայնքային բնույթի տարբեր հարցեր:
ՀԱՄԱԺՈՂՈՎ Դեկ 20,2011 00:00 ՀՀՇ երիտասարդական միությունը կիրակի օրը տեղի ունեցած 13-րդ համաժողովում ընտրվել է գործադիր խորհրդի նոր՝ 7 հոգանոց կազմ: Համաժողովի ժամանակ նաեւ ընդունվել է հայտարարություն քաղբանտարկյալ, ՀՀՇ ԵՄ անդամ Տիգրան Առաքելյանի մասին. երիտասարդ ՀՀՇ-ականները իշխանություններից պահանջել են ազատ արձակել Առաքելյանին ու անցկացնել արդար դատաքննություն: Բացի այդ, համաժողովն ընդունել է բանաձեւ, որտեղ նախանշված են ՀՀՇ ԵՄ գործունեության առաջիկա …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Դեկ 20,2011 00:00 ԳՈՐԾԱՐՔ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ«Առավոտ»-ն անդրադարձել է «Վիկիլիքս»-ի՝ 2008թ. սեպտեմբերի 8-ով թվագրված բացահայտումներից մեկին, որում նշված է, որ Դավիթ Շահնազարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից դիմել է ԱՄՆ փոխդեսպանին` խնդրելով իրենց առաջարկած գործարքը փոխանցել Սերժ Սարգսյանին. «Հաշվի առնելով ԼՏՊ-ի եւ նախագահ Սարգսյանի «ընդհանուր շահը» Քոչարյանի քաղաքական վերադարձը կասեցնելու հարցում, Շահնազարյանն ասաց, որ ԼՏՊ-ի ճամբարը պատրաստ է հրաժարվել փողոցային բողոքներից …
04 Նոյեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է Գաբրիել Չեմբերջյանը, որ ճաշել է Աննա Հակոբյանի հետ և հանգանակել 50 հազար դոլար
05 Նոյեմբեր 07:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արշավ՝ Երեմյանների դեմ, Հակոբյանի ընթրիքի նվիրատուները, Քոչարյանի պաշտոնանկությունը․ մամուլի տեսություն
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան
31 Հոկտեմբեր 20:44 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին
01 Նոյեմբեր 10:57 «Պատուհանից օղու և կոնյակի շշեր են նետվել մեքենայիս ուղղությամբ». վնասվել է Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի մեքենան
14 Հոկտեմբեր 13:37 Ձերբակալված ֆիզիկայի ուսուցիչը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին կից խորհրդի կազմում է. նախարարի անտեղյակությունը
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Հոկտեմբեր 20:16 «Դոմուս» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և ընկերության դեմ հարուցված վարույթներ կան․ հրդեհի վերաբերյալ վարույթ չի հարուցվել
31 Հոկտեմբեր 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայ գերիներին հարկադրել են փորել իր իսկ գերեզմանը՝ իմիտացնելով, որ նրան ողջ թաղելու են». Սիրանուշ Սահակյան