Մայիս 03,2011 00:00 Լուսանկարն արվել է Երգի պետական թատրոնի հետնամասումՇենքերի բակերից երեկ աղբարկղերի մոտ այսպիսի տեսարան էր: Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գյանջումյանը, հավանաբար, ժամանակ չունի իր աշխատանքով զբաղվելու, դրա համար էլ այսպիսի պատկեր ունենք մայրաքաղաքի կենտրոնում:
Մայիս 03,2011 00:00 ՀԱՐՑ. Ո՞ր դեպքում է զինծառայողների ընտանիքներին բնակարան հասնում: Ամուսինս զինծառայող է, եւ բնակարանի խնդիր ունենք: Ուզում եմ իմանալ` մեզ բնակարան կարո՞ղ են տրամադրել, եւ կարո՞ղ ենք մենք էլ այդ ցուցակում հաշվառվել: Անահիտ Ասատրյան, 30 տարեկան, տնային տնտեսուհի ՊԱՏԱՍԽԱՆ. Զինծառայողների բնակարանային ապահովվումը գրանցվում է` համաձայն զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովվության մասին ՀՀ օրենքի 34-րդ …
Մայիս 03,2011 00:00 ՀԱՐՑ. Վերջերս հաճախ եմ նկատում նոր թղթադրամներ: Հետաքրքիր է, թե ինչ պարբերականությամբ եւ ինչ քանակությամբ են նոր թղթադրամները շրջանառության մեջ դրվում: Հատկապես ո՞ր տիպի փողի պահանջարկն է շատ: Սամվել Ստեփանյան, 46 տարեկան, տնտեսագետՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կենտրոնական բանկից կանխիկ դրամը շրջանառություն է մուտք գործում առեւտրային բանկերի միջոցով: Երբ տնտեսության պահանջարկը կանխիկի նկատմամբ բարձրանում է, բանկերը, իրենց հաճախորդների …
Մայիս 03,2011 00:00 ՀԱՐՑ. Երբ անձրեւ է գալիս, ողջ փողոցներում հեղեղ է լինում: Ջրահեռացման համակարգը ինչո՞ւ որոշ փողոցներում նորմալ չի աշխատում կամ ընդհանրապես չի գործում: Ի՞նչ է արվում այդ խնդրի լուծման ուղղությամբ: Աննա Մարգարյան, 20 տարեկան, ուսանողՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի Վարձակալության պայմանագրի (կնքված 14.12.2005թ.)` Երեւան քաղաքի ջրահեռացման համակարգերը շահագործվում եւ պահպանվում են …
ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵՐԿՎՈՐՅԱԿ Մայիս 03,2011 00:00 Երգչուհի Մրայա Քերին Լոս Անջելեսում ապրիլի 30-ին երկվորյակ է ունեցել` տղա եւ աղջիկ: 41-ամյա մայրն ու բալիկներն իրենց լավ են զգում: Ինչպես հայտնել է երգչուհու մամուլի պատասխանատուն` հիվանդասենյակում ծննդաբերությունից հետո հնչել է երգչուհու «We Belong Together» հիթը: Երգչուհու ամուսինը` 30-ամյա դերասան Նիք Քենոնը, հայտնել է, որ դեռեւս չեն մտածել` ինչպես անվանել բալիկներին: Ի դեպ, Մրայայի …
ԿԱՐԵՎՈՐ ՕՐ Մայիս 03,2011 00:00 Այս օրերին Հայաստանը երկու կարեւոր իրադարձության է սպասում, որոնք կայանալու են հենց նույն օրը` մայիսի 14-ին. Էմմիի մասնակցությունը «Եվրատեսիսլ»-ին եւ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարտը գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ: Այս պահին Արթուրը մեկնել է ԱՄՆ, որտեղ եւ տարվում են նախապատրաստական աշխատանքները:
ԼԱՎ ՊՐԾԱՆՔ Մայիս 03,2011 00:00 Օրեր առաջ Գերմանիայում ձերբակալել են երեք հոգու, ովքեր մեղադրվում էին «Ալ-Քաիդա»-ի հետ համագործակցելու եւ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու մեջ: Ըստ նախնական տվյալների` նրանք նախապատրաստվում էին ահաբեկչություն իրագործել «Եվրատեսիլ-2011»-ի ժամանակ: Ինչպես լրագրողներին հայտնել է քրեական ոստիկանության դաշնային ստորաբաժանման ղեկավար Յորգ Ցիրկեն` գործն ամբողջությամբ բացահայտված չէ: Բայց ըստ իրավապահների` ահաբեկիչները խոշոր ահաբեկչական ակտ էին նախապատրաստում զանգվածային միջոցառման ժամանակ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՇՐՋԱՅՑԸ Մայիս 03,2011 00:00 Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Ակադեմիա» պատկերասրահում ներկա է գտնվել պատմական Հայաստանի Անի մայրաքաղաքի հիմնադրման 1050-ամյակին նվիրված ցուցահանդեսին, որը կազմակերպվել է Արարատյան հայրապետական թեմի եւ Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից: Վարչապետը ծանոթացել է ցուցասրահում ներկայացված աշխատանքներին: Ներկայացված են եղել պատմական Անի մայրաքաղաքին վերաբերող 26 գեղանկարիչների 72 կտավներ եւ լուսանկարիչ Զավեն Սարգսյանի լուսանկարները:
ԻՏԱԼԻԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ Է Մայիս 03,2011 00:00 Իտալիան շարունակելու է պայքարել Քադդաֆիի ռեժիմի դեմ: Այս մասին հայտնում է «Itar Tass»-ը: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Քադդաֆիի հարազատների սպանությունից հետո նրա կողմնակիցները հարձակվել են Լիբիայում Իտալիայի դեսպանատան վրա: «Մեր դեսպանատան դեմ հարձակումները բացասաբար են ազդում մեր վերաբերմունքի վրա Լիբիայի հանդեպ, եւ մենք կշարունակենք պայքարել Քադդաֆիի ռեժիմի դեմ»: Հիշեցնենք, որ Քադդաֆին ուրբաթօրյա իր …
ԲԵՆ ԼԱԴԵՆԸ ՍՊԱՆՎԵԼ Է Մայիս 03,2011 00:00 «Թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենը սպանված է: Տեղեկությունն այս մասին հաստատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Մոտ մեկ շաբաթ առաջ ես որոշում կայացրի, ըստ որի` մենք ունենք բավականաչափ հետախուզական տվյալներ, որոնց հիման վրա կարելի է գործողություն իրականացնել: Իմ ղեկավարությամբ Պակիստանում` Իսլամաբադից ոչ հեռու, իրականացվել է գործողություն, որի ընթացքում ամերիկյան զինվորականները աներեւակայելի արիություն են ցուցաբերել, …
15 Մարտ 10:36 Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին. Բեգլարյան
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում