ArmLur.am-ը շարունակում է նախընտրական բլից հարցեր ուղղել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Մեր հարցերից մեկին՝ ո՞ր հարցին կուզենար պատասխանել, որ լրագրողները գրեթե երբեք չեն տալիս, անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և սկսեց ծիծաղել։
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև քարոզարշավների ժամանակ նրա պարելուն։
Իսկ այն հարցին, թե՝ «Ինչպե՞ս քաղաքացին վստահ լինի, որ «Նիկոլի պրոյեկտը» չեք», Մարուքյանը պատասխանեց․ «Նիկոլն ա մեր պրոյեկտը եղել»։
Հարցին էլ, թե՝ «Եթե քարոզարշավի ժամանակ քաղաքացուց լսեք՝ «բոլորդ նույնն եք», Ձեր առաջին արձագանքն ո՞րը կլինի», նա արձագանքեց․ «Իսկ դուք և ձեր հարևանը նույնն ե՞ք»։
Իրինա Ատանյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























