ԿԱՇԱՌՔՈՎ Է ՊԱՇՏՈՆ ՍՏԱՑԵԼ Նոյ 30,2011 00:00 Դեռեւս 2008թ. նոյեմբերին մամուլով հրապարակում եղավ, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը` Կովալը, 150 հազար ԱՄՆ դոլար գումար է վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից` նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակելու համար: Իսկ ինչպես արդեն հայտնի է, վերջերս ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, որ նրանց, ովքեր միջնորդի միջոցով կամ կաշառքով են պաշտոն ստացել, պաշտոնանկություն է …
ԼՅՈ՞ՒԿՆ ԷԼ Է ԴԱՌՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Նոյ 30,2011 00:00 Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն, ով նոյեմբերի 28-ից ձերբակալված է Երեւանի դպրոցներից մեկում Սերժ Սարգսյանի նկարը ջարդելու մեղադրանքով, ՀԱԿ համակիրների հետ, քաղբանտարկյալների նկարները կրծքին փակցրած, 2010 թվականի ձմռան ցրտին պառկել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց եւ հյուրանոց ներսուդուրս անող օտարերկրացիների ուշադրությունն էր հրավիրում Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը: Նոյեմբերի 28-ից Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի՝ …
ԴԱՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Նոյ 30,2011 00:00 Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում երեկ կայացել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում պետք է շարունակեր ցուցմունք տալ տուժողի իրավահաջորդը` Արտակ Նազարյանի մայր Հասմիկ Հովհաննիսյանը, սակայն նրա առողջական խնդիրների պատճառով որպես իրավահաջորդ է ներկայացել Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը:Դատարանում վկայություն են տվել Արտակ Նազարյանի զինակից Արման …
ԲԱԽՇՅԱՆԸ ՁԱԽՈՂԵՑ Նոյ 30,2011 00:00 Երեկ շարունակված ԱԺ արտահերթ նիստն ուշագրավ ավարտ է ունեցել: Օրվա վերջում ԱԺ նախագահի պաշտոնակատար Սամվել Նիկոյանը պարբերաբար հորդորել է պատգամավորներին գալ դահլիճ` քվեարկությունները կազմակերպելու համար: Ու մինչ իշխող վերնախավը փորձել է քվորում ապահովել, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ձախողել է նրանց պլանները. նա, օգտվելով ելույթի համար իրեն նախատեսված ժամանակից, խոսել է մինչեւ ժամը 18:00-ն: Աշխատանքային …
ԴԱՏԱԽԱԶԸ ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է Նոյ 30,2011 00:00 Երեկ տեղեկացանք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն արձակուրդում է գտնվում: Դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը «Ժողովուրդ»-ին չասաց, թե դատախազը երբ է արձակուրդ մեկնել, սակայն նշեց, որ օրերս կվերադառնա: Հավանաբար Հովսեփյանին բարկացրեցին իր պաշտոնանկության մասին անվերջ տարածվող ու այդպես էլ չհաստատված լուրերը, եւ հանգստի կարիք կար:
ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԻ Նոյ 30,2011 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկություն ստացավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը, մտերիմների շրջանում դժգոհել է, որ «վարկերի տակ» է ընկել: Նույնիսկ խոստովանել է, որ դժվարանում է ամսական տոկոսները տալ: Ըստ լուրերի` Բարսեղյանը նման վիճակում է հայտնվել ամռանը Նորագավիթում բացած «Ռենեսանս» ռեստորանային համալիրի պատճառով: Ասում են` ռեստորանը դեռ չի փակել իր ծախսերը: Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 30,2011 00:00 ՎԱՐԱԿ ԱՐՄԱՎԻՐՈ՞ՒՄԱրմավիրի մարզի Արտենի գյուղում խոշոր եղջերավոր անասունները համատարած վիժում են: Վարակը գյուղացիներն արդեն իսկ համարում են համաճարակ: Կովերի հղիությունը յոթ ամսվա չի հասնում, շատ են նաեւ սատկելու դեպքերը: Սատկում են նաեւ ծնվելու ժամկետից առաջ լույս աշխարհ եկած հորթուկները:Գյուղացիներից մեկը հիվանդության ախտանիշերով կենդանուն մորթել է ու տեսել, որ միսը դեղին է: Համայնքի անասնաբույժ Ռազմիկ Օզմանյանն …
ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՓՈՂԻ ՀՈՍՔԵՐԸ Նոյ 30,2011 00:00 Կառավարության վերջին նիստում որոշում կայացվեց ՀՀ պետական բյուջեից ԱԱԾ-ին 79 մլն 392 հազար դրամ հատկացնել` Սեւանի թերակղզում նախագահական ամառանոցի տարածքում զորանոց կառուցելու համար: Ներկայացված տեղեկանք-հիմնավորման մեջ նշված է, որ մինչ այժմ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունն ամառանոցում զորանոց չունի, եւ ծառայությունն օպերատիվ, արդյունավետ կազմակերպելու համար դրա կառուցման հրատապ անհրաժեշտություն է առաջացել:Թվում է, որ արտառոց որեւէ բան …
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ Նոյ 30,2011 00:00 «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուշադրությունը հրավիրեց նոյեմբերի 28-ին ձերբակալված Լյուկ Վանդեւալեյի վրա` ընդգծելով, որ նա Հայ ազգային կոնգրեսի համակիրներից է: Ի պատասխան` նախարարն ասաց. «Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ»: Իսկ Լյուկի կինը` Գայանե Վարդանյանը, ով եւս կասկածվում է խուլիգանություն անելու մեջ, հակադարձելով ամուսնու հասցեին հնչած մեղադրանքին՝ «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Լյուկը …
Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ «ԶԱՊԵՐԻ» Նոյ 30,2011 00:00 Երեկ կառավարության կողմից ԱԺ բերված «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անսպասելի ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Էռնեստ Սողոմոնյանը` ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին առաջարկելով պատկերացնել օրենքի դրույթների իր կանխավարկածները: Խոսքն ամրագոտիներ կապելու անհրաժեշտության մասին էր, եւ պարոն Սողոմոնյանն առաջարկեց պատկերացնել. ամառ, կիզիչ շոգ, ղեկի մոտ նստած գեր, մեծ փորով մարդ: Այս օրինակը բերելով` ԲՀԿ-ական պատգամավորը հարցրեց. …
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
03 Մարտ 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քթի պլաստիկ վիրահատության 3 փորձ․ երիտասարդ աղջկա քթում օտար մարդու աճառներ են դրել
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան