ՊԱՐՏՔԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկություն ստացավ, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` Լոնդիկը, մտերիմների շրջանում դժգոհել է, որ «վարկերի տակ» է ընկել: Նույնիսկ խոստովանել է, որ դժվարանում է ամսական տոկոսները տալ: Ըստ լուրերի` Բարսեղյանը նման վիճակում է հայտնվել ամռանը Նորագավիթում բացած  «Ռենեսանս» ռեստորանային համալիրի պատճառով: Ասում են` ռեստորանը դեռ չի փակել իր ծախսերը: Բարսեղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չկա. «Եւ չի էլ կարող լինել, մենք վարկ ունենք, ժամանակին տալիս ենք տոկոսները, «Յունիբանկ»-ից գնացե՛ք, հետաքրքրվե՛ք, այնպիսի բաներ եք ասում, որ ես չեմ հասկանում` ինչ ասել»:




Լրահոս