ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուշադրությունը հրավիրեց նոյեմբերի 28-ին ձերբակալված Լյուկ Վանդեւալեյի վրա` ընդգծելով, որ նա Հայ ազգային կոնգրեսի համակիրներից է: Ի պատասխան` նախարարն ասաց. «Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ»:
Իսկ Լյուկի կինը` Գայանե Վարդանյանը, ով եւս կասկածվում է խուլիգանություն անելու մեջ, հակադարձելով ամուսնու հասցեին հնչած մեղադրանքին՝ «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Լյուկը ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ քաղաքացիական դիրքորոշում ունի:




Լրահոս