Ա՜Խ, ՍՈՆԱ՛ Նոյ 18,2011 00:00 Սոնա Շահգելդյանի ռուսերենի «փայլուն» իմացությունը մենք տեսանք դեռ անցած տարի «Նոր ալիք» մրցույթի ժամանակ, երբ նրա հետ հարցազրույցի մի փոքր կտոր հայտնվել էր ինտերնետում: Երգչուհին մի քիչ նեղվել էր այդ փաստից, նույնիսկ նրա մայրը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց. «Փոխանակ նայեն, թե ինչպես է երգում, ինչ ձայնային տվյալներ ունի, դրել ասում են, թե ինչպես է ռուսերեն խոսում»: …
ԳՆԱՀԱՏԵ՛Ք ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՔ Նոյ 18,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ԻՐԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ տեղեկացրեց, որ Գրիշա Աղախանյանի եւ Լեւոն Հարությունյանի հետ միասին պատրաստում են նոր ներկայացում` «Ջին ջան»: Բեմադրիչն Արթուր Սահակյանն է, ով բեմադրել է նաեւ «Խաթաբալադա» եւ «Մեա կուլպա» ներկայացումները, հեղինակը Քրիստ Մանարյանն է, պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Պրեմիերան նախատեսված է հունվարի 30-31-ին` Պարոնյանի անվան թատրոնում: Լիրիկական կատակերգություն է, որտեղ կա ե՛ւ …
ՀՆԴԻԿՆԵՐՆ ՈՒ ՈՍԿԻՆ Նոյ 18,2011 00:00 Հնդիկները Նոյեմբերյանի սարերում երկու տեղ` Նոյեմբերյան քաղաքից 35 կմ հեռավորությամբ Չիբլլու եւ 25 կմ հեռավորությամբ Ոսկեպարի սարում ոսկի են որոնում եւ այդ նպատակով հորատման աշխատանքներ են կատարել: Այդտեղ անասնապահությամբ զբաղվող նոյեմբերյանցիներն ասացին, որ վերցնելով ընդերքից հանված նմուշները` հնդիկները տասն օր առաջ հեռացել են: Այդ տարածքները պետական պահուստային հողեր են: Նոյեմբերյանի սարերի հանքավայրերը ոչ թե զուտ …
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ` ԳՈՐԾԱՏՈՒ Նոյ 18,2011 00:00 Նոյեմբերի 16-ին կայացած Նոյեմբերյանի ավագանու նիստում հաստատվեցին քաղաքապետարանի եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների հաստիքացուցակները, թվաքանակը եւ դրույքաչափերը: Ավագանու անդամները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ինչ սկզբունքով են սահմանել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների հաստիքները եւ դրանց դրույքաչափերը: Քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ շատ հաստիքներ վաղուց եւ մի տեսակ «շարունակաբար» գոյություն ունեն: Ուշագրավ է, որ քաղաքային …
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԱՌԱՆՑ ՄԻՋԱԴԵՊԻ Նոյ 18,2011 00:00 Ինչպես ամեն հինգշաբթի, այնպես էլ երեկ կառավարության շենքի բակում «Բանակն իրականում» եւ «Բանակն առանց մարդասպանների» քաղաքացիական նախաձեռնությունները կազմակերպել էին իրենց հերթական բողոքի ակցիան: Այս շաբաթ եւս ոստիկանության աշխատակիցները թեեւ ակցիայի մասնակիցներին թույլատրել էին մոտենալ ՀՀ կառավարության շենքին, սակայն մեծ ուժեր կենտրոնացնելով` միջոցներ էին ձեռնարկել կառավարության անդամների հետ նրանց շփումը նվազագույնի հասցնելու համար: Ակցիայի մշտական մասնակիցներին …
ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ Նոյ 18,2011 00:00 Երկու տասնյակից ավելի քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ 1996թ. ձեւավորեցին «Ի պաշտպանություն ԼՂՀ» կազմկոմիտե, որն իր ստեղծման առաջին օրերից ձեռնամուխ եղավ պատմաիրավական փաստաթղթերի հիման վրա «Ղարաբաղյան իրավական թղթապանակ»-ի ձեւավորմանը, որի փաստաթղթային պարունակությունը բովանդակում է արցախյան հիմնահարցի էության ամբողջական ու ճշմարտացի պատկերը: Անցած տարիներին ՀՀ իշխանությունների տարբեր օղակներին ներկայացվել են ամփոփ բանաձեւեր, որոնցով հնարավոր էր հակադարձել …
ՄԵՔԵՆԱՆ ՍԱՀԵԼ Է Նոյ 18,2011 00:00 Նոյեմբերի 17-ին` առավոտյան ժամը 9-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան մայրուղու 7-րդ կիլոմետրի վրա 944 օօ 62 պետհամարանիշի «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է ճամփեզրի երկաթյա պատնեշին: Մեքենայի 2 ուղեւորն էլ ստացել էին մարմնական վնասվածքներ:Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, փրկարարներն ու վթարին ականատես մարդիկ, ովքեր մեքենաներով անցնելիս են եղել ճանապարհի տվյալ հատվածով: «Մենք …
ԱՆԻՄԱՍՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Նոյ 18,2011 00:00 Երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ չի բացառում «Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցությունը: ՀԱՐՑ. Արդյո՞ք հնարավոր է նման համագործակցությունը, եւ ի՞նչ կտա այն քաղաքական դաշտին: ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ այսօր նախընտրական ժամանակաշրջան է, ուստի պետք է ասեմ, որ ամեն ինչ էլ սպասելի է: Նույնիսկ սպասելի է իրար հետ որեւէ առնչություն չունեցող …
ԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԸ ԲԱՑԱՌԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ Նոյ 18,2011 00:00 Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14:00-ին սկսվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատավարության ընթացքում հայցվոր կողմը ընթերցեց հայցը, պատասխանող «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը ներկայացրեց պատասխանի հիմնավորումները: Խոսեց նաեւ երրորդ պատասխանող Աննա Թորոսյանը, ով հաճախ «մոռանում» էր նախկինում ասված իր խոսքերը: Հիշեցնենք գործի նախապատմությունը. սույն թվականի հոկտեմբերի …
Նոյ 18,2011 00:00 «Վաղը յուրաքանչյուր տղամարդ պիտի պատասխան տա իր ամեն խոսքի համար» Հրանտ Թոխատյան «Ժամանակ» Հրանտ Թոխատյանը տեղն եկած տեղը լուրջ դատողություններ է անում կյանքի, ճշտի ու սխալի մասին: Փիլիսոփայում է իր խոսքում` հաճախ հռետորական արվեստի մեթոդները կիրառելով: Անգամ Երեւանի քաղաքապետի կերպարը բնութագրելիս կադրից դուրս հայհոյում է, որովհետեւ նա ճիշտ մարդ չէ: Բայց մինչեւ հիմա, պարզվում է, …
10 Մարտ 11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
10 Մարտ 13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը