Բախվել է ԿամԱԶ-ին Փետ 14,2012 12:04 Փետրվարի 13-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ֆորդ Սկորպիոն մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված ԿամԱԶ-5511 մակնիշի ավտոմեքենայի:Բախման հետևանքով Ֆորդ Սկորպիոն-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Վրաերթ Էրեբունու փողոցում Փետ 14,2012 11:59 Փետրվարի 13-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Թունավորումից մահացել է Փետ 14,2012 11:55 Փետրվարի 6-ին, ժամը 17.45-ին, Մայիսյան գյուղի համայնքապետից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ 1928 թ. ծնված Ցողիկ Մարտիրոսյանը տանը հանկարծամահ է եղել:Փետրվարի 13-ին Շիրակի մարզի դատաբժշկական նախնական փորձաքննության եզրակացությամբ՝ Մարտիրոսյանը մահացել է անհայտ էթիոլոգիայի սուր թունավորումից:Հանգամանքները պարզվում են:Կատարվում է նախաքննություն:
Ուիթնի Հյուսթոնին կհուղարկավորեն նրա ծննդավայրում Փետ 14,2012 11:52 Փետրվարի 12-ի գիշերը մահացած երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորությունը կկայանա հունվարի 17-ին: Երգչուհու դին ինքնաթիռով կտեղափոխեն նրա ծնդդավայր Նյուարք քաղաք ` Նյու Ջերսի, – գրում է Associated Press-ը:Հյուսթոնի ազգականները ցանկանում են հրաժեշտի երեկոն կազմակերպել քաղաքի Prudential Center մարզական համալիրում, որը նախատեսված է 18 հազ. հանդիսատեսի համար:Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է շաբաթ օրը` օրվա երկրորդ կեսին, …
Այսօր եվ վաղը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ Փետ 14,2012 11:20 Փետրվարի 14-ին և 15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, փետրվարի 16-ին և 18-ին շրջանների զգալի մասում, իսկ փետրվարի 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ մառախուղ: Քամին հարավարևելյան` 2-7 մ/վրկ, փետրվարի 16-ին և 18-ին առանձին վայրերում սպասվումէ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 15-16-ը գիշերը կբարձրանա 10-12, ցերեկը` …
բախումներ Լիբիայում. 17 մարդ զոհվել է Փետ 14,2012 11:15 Լիբիայի Քուֆրա քաղաքում վերջին երկու օրերի ընթացքում ալ-զուայյա եւ տաբու ցեղերի միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, 22-ը վիրավորվել են: Ցեղերի միջև վերջին բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Քուֆրայում 3 օր առաջ սպանվեց ալ-զուայյա ցեղի անդամներից մեկը: Սպանողներն, ամենայն հավանականությամբ, եղել են տաբու ցեղից:
Դավութօղլուն եվ Քլինթոնը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Փետ 14,2012 11:03 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Նրանք հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Դավութօղլուն նաեւ շնորհակալություն է հայտնել Քլինթոնին՝ Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման կապակցությամբ նրա որդեգրած հստակ դիրքորոշման համար.
Չգիրանալու նոր մեթոդ` 1 եվ 2 կիլոգրամանոց դանակ-պատառաքաղ Փետ 14,2012 10:53 Բրիտանացի գիտնականները ստեղծել են 1կգ կշռող պատառաքաղ եւ 2կգ-անոց դանակ ու գդալ, որոնք մարզումային կշռաքարեր են հիշեցնում, ինչն էլ միտված ՝ ուտելուն զուգախեռ օգնել, որպեսզի ուտողը նիհարի,- տեղեկացնում է Orange.co.uk Հավաքածուն արժե 89.99 ֆունտ ստեռլինգ։ Ըստ գիտնականների՝ այս դանակ-պատառաքաղով օգտվելիս մարդը հարավորություն կունենա ուտելուն զուգահեռ չգիրանալ։
Հանրապետության որոշ ճանապարհահատվածներում առկա է մերկասառույց Փետ 14,2012 10:42 ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունը armlur.am -ին տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Փակ է Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:***Փետրվարի 14-ի, ժամը 10.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների …
գովազդ` շների համար Փետ 14,2012 10:37 Մեծ Բրիտանիայում ցուցադրվել է գովազդ, որը նախատեսված է հատուկ շների համար: Հոլովակը, որը նկարահանված է “Գողություն՝ իտալական ոճով” ֆիլմի մոտիվներով, տարբերվում է սովորական գովազդից նրանով, որ երաժշտության փոխարեն հնչում են սուլոց, հաչոց:Գովազդը հատուկ շների ուշադրությունը գրավելու նպատակ ունի: Հեղինակները կարծում են, որ իրենց գովազդը հետաքրքրություն կառաջացնի շների շրջանում, ինչը տեղի չի ունենում սովորական գովազդի ժամանակ:
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
19 Մայիս 19:01 Բացառիկ լուսանկարներ. Տարիների թշնամանք. ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահները
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով