ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ ԼԿՏԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ Փետ 14,2012 00:00 Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armlur.am-ը տեղեկացել է, որ Հրազդանի վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանի եղբորը` Արթուր Դանիելյանին, տուգանել են Վարչական իրավախախտումների մասին օրենսգըրքի 124 պրիմ 1 հոդվածով` քաղաքում շարասյունով երթեւեկելու եւ քաղաքացիների անդորրը խաթարելու համար: Նշենք, որ վերջինս կեսգիշերին նշել է եղբոր հաղթանակը` մեքենաների շարասյունով շրջելով եւ ազդանշաններ տալով: Ոստիկանությունը տուգանել է նաեւ …
ՑՈՒՐՏ Է, ՄՐՍՈՒՄ ԵՆՔ Փետ 14,2012 00:00 «Մենք` 42 ավագ դպրոցի ծնողներս, դիմում ենք Ձեզ` խնդրելով, որ դուք վաղը այցելեք մեր դպրոց եւ տեղում ծանոթանաք տիրող խայտառակ իրավիճակին: Մեր դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները ցանկանում են զրուցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ պատմել եղելությունը: Դպրոցում տիրում է կատարյալ սառնամանիք, եւ աշակերտներն արդեն չեն դիմանում եւ անընդհատ բողոքում են տնօրենին: Դասերն էլ 4-րդ ժամից հետո …
7 ԱՄՍՎԱ ՄԵՋ Ի՞ՆՉ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՄՀԵՐՅԱՆԸ Փետ 14,2012 00:00 2009 թվականի փետրվարի 3-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներից սպանվեց Հայաստանի փոխոստիկանապետ 34-ամյա Գեւորգ Մհերյանը: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը` մարմնին: Սպանված փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր որդու գործի բացահայտումը կախված էր քննիչ Հեկտոր Սարդարյանից, որը, …
ԱՆՊԱՏԱՍԽԱՆ Փետ 14,2012 00:00 Ինչպես հայտնի է, փետրվարի 9-ին Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության նիստում դիտորդ անդամի կարգավիճակ ստացան ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Իսկ ԵԺԿ-ին անդամակցելու հայտ ներկայացրած ԲՀԿ-ի ճակատագրի վերաբերյալ չկա որեւէ պաշտոնական պատասխան: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք ԵԺԿ-ից որեւէ մերժում չեն ստացել, բայց եւ չեն ստացել նաեւ դրական պատասխան: «Մենք չենք էլ …
ՓՈԽՎԵԼ Է Փետ 14,2012 00:00 Փոխվել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը. այն տեղի կունենա մարտի 1-ին: Նախատեսված էր, որ հանրահավաքային շարժումը կսկսվի փետրվարի 17-ից, երբ տեղի կունենա Կոնգրեսի համապետական հանրահավաքը: Նույնիսկ ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան, որն էլ ի գիտություն էր ընդունել այն: Սակայն Կոնգրեսը որոշել է եղանակային ցուրտ պայմանների, ինչպես նաեւ ճանապարհների սառած …
ՕԵԿ-ՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ Փետ 14,2012 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բավական լարված իրավիճակ է ՕԵԿ-ում: Համամասնական ցուցակում, բացի առաջին երեք անուններից, մյուսները դեռ որոշված չեն: Նախնական տվյալներով ՕԵԿ ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հետո լինելու են Հեղինե Բիշարյանն ու Մհեր Շահգելդյանը: Մեր տեղեկություններով, քանի որ հրաշքի դեպքում ՕԵԿ-ը հաջորդ խորհրդարանում կունենա 5-6 պատգամավոր, հիմա ՕԵԿ-ում բոլորը փորձում են հնարավորինս …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 14,2012 00:00 ԵԿՄ-Ի ՀԵՏ «ՉՈՒՆԵՆ»Henaran.am-ի տեղեկություններով` փետրվարի 18-ին կայանալիք «Երկրապահ» կամավորականների միության համագումարին չեն մասնակցի ՀԱԿ ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ Մյասնիկ Մալխասյանն ու Գագիկ Ջհանգիրյանը: Վերջիններս ո’չ հեռացվել են ԵԿՄ-ից, ո’չ էլ իրենք են դիմում գրել միության անդամությունից ազատվելու համար: ԱՆԺԵԼԱՅԻ «ՏՂԱՄԱՐԴՈՒ» ԴԱՏԸ Փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ ռեժիմով շարունակվել է …
ԱՌԱՅԺՄ՝ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ Փետ 14,2012 00:00 Կոալիցիոն կուսակցություններն ԱԺ ընտրություններին կմասնակցեն առանձին. նման որոշում է կայացվել Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ երեկ` վաղ առավոտյան, կայացած կոալիցիոն նիստի ժամանակ: Բացի այդ, կոալիցիան ԱԺ ընտրություններից առաջ հստակեցրել է խաղի կանոնները: «Կոալիցիոն կողմերը քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում եւ քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին …
ՈՎ ՇԱՏ ԿՄՈՒԾՎԻ Փետ 14,2012 00:00 Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ՀՀԿ համամասնական ցուցակը 20-25 %-ով փոխվելու է եւ համալրվելու մարդկանցով, որոնք զերծ կմնան ձեռնարկատիրական գործունեությունից: Ինչը, անշուշտ, չի նշանակում, որ ՀՀԿ-ն չի սատարի մեծամասնականով առաջադրված ՀՀԿ-ական օլիգարխներին. «Նայած, որ ձեռներեցին կսատարենք: Նա, ով տեսել ենք, գիտակցում ենք, որ քաղաքական դաշտում որոշակի ակտիվություն կարող է ցույց տալ, նրան էլ կպաշտպանենք: Այն …
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ Փետ 14,2012 00:00 Ինչպես հայտնի է, ՀՀ Վերահսկիչ պալատը շարունակում է ստուգումներ իրականացնել Աբովյան քաղաքում: Ստուգումները հիմնականում վերաբերում են պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման եւ բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելուն: «Ժողովուրդ»-ի ունեցած տեղեկություններով` այս պահի դրությամբ որեւէ լուրջ խախտում չի հայտնաբերվել, քանի որ Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը բավականաչափ ֆինանսավորվում է …
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց