ՇՐՋՎԵԼ Է ԱՆԱՍՆԱԳՈՄԻ ՎՐԱ Փետ 01,2012 11:22 Հունվարի 31-ին`ժամը 23.58-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար. մակնիշը չպարզված ԱՆ 2449 ԱՆ պետհամարանիշի ծանր բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Վալենտին Չոբգան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել Ալբերտ Սիմոնյանին պատկանող անասնագոմի վրա:Զոհեր և տուժածներ չկան:
ԴՈՒՐՍ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՁՆԱԲՔԻՑ Փետ 01,2012 11:19 Հունվարի 31-ին`ժամը 17.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում`Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին ձնաբքի մեջ են հայտնվել մոտ 30 ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի մաս են դուրս բերել 7 ավտոմեքենա. մնացած ավտոմեքենաները շարունակել են իրենց ընթացքը:
ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ Փետ 01,2012 11:16 Հունվարի 31-ին`ժամը 16.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել Սարկավագի փողոցի թիվ 145/1 շենքի 6-րդ բնակարանի բնակիչ,1989 թվականին ծնված Շուշանիկ Գագիկյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:Նույն օրը`ժամը 19.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվից թունավորումով Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Կեչուտ գյուղի բնակիչ,1984 թվականին ծնված …
Նոր դատական հայց Անսանժի դեմ Փետ 01,2012 11:12 WikiLeaks ինտերնետ-ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժի դեմ դատական հայց են ներկայացրել նրա նախկին փաստաբանները՝ իրենց հոնորարները չվճարելու մեղադրանքով:Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում այսօր սկսվում են Ասանժի երկօրյա դատական լսումները՝ կապված Շվերդիային արտահանձնելու վճիռը բողոքարկելու հետ: Շվեդիայում Ասանժը մեղադրվում է երկու կանանց նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ …
Իրանը իսպաներենով լրատվական հեռուստաալիք է բացել Փետ 01,2012 10:55 Իրանը սկսում է լրատվական հեռուստաալիքի հեռարձակումը Լատինական Ամերիկայի բնակչության համար,- գրում էThe Guardian-ը: Ըստ նախատեսվածի` Hispan TV-ն պետք է մրցակից դառնա Արեւմտյան կիսագնդում Միացյալ Նահանգների լրատվական ազդեցությանը: Նորաբաց հեռուստաալիքով շուրջօրյա կհեռարձակվեն միայն լուրեր եւ վավերագրական ֆիլմեր` իսպաներեն լեզվով:”Մեր ալիքը կդառնա իսպանալեզու ժողովուրդների ու Իրանի միջեւ փոխըմբռնման լավագույն միջոցը” ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:
Վալերի Բուայեն հիասթափված է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի բողոքարկման փաստից Փետ 01,2012 10:39 Ֆրանսիայի ժողովրդական շարժման անդամ Վալերի Բուայեն հիասթափված է, որ սենատորները և պատգամավորներն իր ներկայացրած նախագիծը` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը բողոքարկել են Սահմանադրական դատարանում, որն էլ վերը նշված պատճառով դեռ չի կարող իրավական ուժ ստանալ:Չնայած սա անակնկալ չէ, տիկին Բուայեն հիասթափված հաստատել է, որ որոշ պատգամավորներ գերադասեցին օրինականությունը մարդասիրությունից,- գրում է Le Figarо- ն: Պարբերականն հավելում …
Ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցներ հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող հյուրանոցի սեփականատիրոջը (ֆոտո) Փետ 01,2012 10:32 Հունվարի 31-ին, ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն են բերման ենթարկել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Իվանովի 10 տան բնակիչ, 32-ամյա Նավասարդ Աբգարյանին։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նրան հայտնաբերել են իր տանը։ Դիլիջանում ֆոտոլրագրողին պատմել են, որ Ն. Աբգարյանի նկատմամբ քրեական գործ …
Սելիմի լեռնանցքը փակ է, մյուս ճանապարհները` հիմնականում անցանելի Փետ 01,2012 10:28 Այսօր առավոտյան ժամը 07.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, այս մասին տեղականում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքից Հանրապետության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են:
Ճապոնիայում առատ ձյան պատճառով 50 մարդ է զոհվել Փետ 01,2012 10:26 Ճապոնիայի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 50 մարդ է զոհվել առատ ձյան պատճառով,- գրում է Korrespondent -ը:Մահացածների մեծամասնությունը մոտ 65 եւ բարձր տարիք ունեցող մարդիկ են: Բացի դրանից, 42 մարդ զոհվել է տանիքից ընկնելու պատճառով, երբ փորձել են մաքրել ձյունը:Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներ օրական տեղափոխվում են տասնյակ մարդիկ: Օդերեւութաբանները նշում …
Երկիր. ՀՀԿ-ականները կուսակցությունում ֆոտոսեսիայի են Փետ 01,2012 10:20 “Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց գրեթե բոլոր կուսակցությունները դրա նախապատրաստական փուլում են, իսկ որոշներն արդեն քարոզարշավի մեջ են”,- գրում է “Երկիր”-ը և հավելում.”Մեր տեղեկություններով` լուրջ պատրաստություն են տեսնում իշխող Հանրապետականում: ՀՀԿ խորհրդի անդամները վերջին շրջանում հաճախակի են դարձրել իրենց այցերը կուսակցություն, պատճառը նախընտրական ծրագրի վրա աշխատելը չէ, հանրապետականները կուսակցությունում ,ֆոտոսեսիայիե են: Նրանք լուսանկարվում են …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին