Փակ է երկաթուղու Ջաջուռ – Մայիսյան հատվածը Մար 05,2012 10:59 Այսօր “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ-ի փոխտնօրենից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ երկաթուղու Ջաջուռ-Մայիսյան հատվածը ձնաբքի հետեվանքով փակվել է։ Ընկերության փոխտնօրենն ասել է, որ մաքրման աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է օգնությունը: ԱԻ հաղորդագրության համաձայն՝ դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ հաղորդագրություն:
Լիբիայում զանգվածային գերեզման են հայտնաբերվել Մար 05,2012 10:54 ИТАР-ТАСС -ը գրում է, որ Լիբիայի արևելքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որում թաղված են եղել 157 ապստամբներ և քաղաքացիներ: Սա հակամարտությունից հետո գտնված ամենամեծ գերեզմանն է: Լիբիացի պաշտոնյա Օմար ալ-Ուբեյդին ասել է, որ մարդիկ սպանվել են կրակոցներից կամ հրթիռային հարձակումից: Նա նաև նշել, որ Բին Ջավվադ քաղաքում (որը եղել է պատերազմական կենտրոններից մեկը) հայտնաբերված մարմիններից …
Պուտինն արտասվեց (տեսանյութ) Մար 05,2012 10:32 Վլադիմիր Պուտինը Մանեժնայա հրապարակում ելույթ է ունեցել իր համակիրների առջև և արցունքներն աչքերին երախտագիտություն է հայտնել աջակցության համար: “Այս ընտրությունները ոչ միայն Ռուսաստանի նախագահի ընտրություններ էին, այլև շատ կարևոր փորձություն ամբողջ ազգի համար: Սա փորձարկում էր քաղաքական ինքնուրույնության և անկախության համար: Մենք ցույց տվեցինք, որ իրոք մեզ ոչ ոք չի կարող պարտադրել:Մեր ժողովուրդը ցույց տվեց, …
Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է (Տեսանյութ) Մար 05,2012 00:07 Այսօր Սպարապետ, Արցախի և ՀՀ հերոս, անկախ Հայաստանի և Արցախի կառուցման հիմքերում կանգնած մեր Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Զերծ կմնանք նրա կենսագրական տվյալները ներկայացնելուց, քանզի դրա կարիքը չկա, չկա նաև անհրաժեշտություն մեկ անգամ ևս ազգին հիշեցնելու այն ճիվաղների մասին, ովքեր մի քանի րոպեում գլխհատեցին և ի չիկ դարձրին մեր ծնվող երազանքները:
Պուտինը հաղթում է առաջին փուլում Մար 04,2012 21:32 Ռուսաստանի նախագահական ընտրություններում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվկալներով, հաղթում է վարչապետ Վլադիմիր Պուտինը:Քվեաթերթիկների 14,5%-ի մշակման արդյունքներով` Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 61,79%-ը: Երկրորդ տեղում է կոմունիստ Գենադի Զյուգանովը`17,84%, երրորդ տեղում` լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` 8,01%-ը:Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովի օգտին քվեարկել է 7,57%-ը:
Ժողովուրդ. Հատուկջոկատայինները գրոհել են երևանյան դիսկոտեկը Մար 03,2012 11:32 Թերթը գրում է, որ ականատեսների վկայությամբ`երեկ գիշերը, սեւազգեստ ջոկատայինները մտել են Տերյան- Իսահակյան փողոցի խաչմերուկի մոտ տեղակայված դիսկոտեկ ակումբ: “”Ի դեպ, սա հիմնականում պարսիկնեի հավաքատեղի է: Ըստ ականատեսների` հատուկ ջոկայատայինները եղել են սեւ դիմակներով ու զինված: Իսկ նրանց մեքենաները հիմնականում եղել են ԱԱԾ պետհամարանիշներով: Թե որն է եղել օպերացիայի պատճառը, հստակ ճշտել չհաջողվեց, եւ ԱԱԾ-ից, …
Չորրորդ ինքնիշխանություն. ՀԱԿ-ին անդամակցող 4 քաղաքական ուժեր հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում Մար 03,2012 11:29 Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում: Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած “”Ազգային Վերածնունդը””, Գառնիկ Մարգարյանի ղեկավարած “”Հայրենիք ու Պատիվ”” կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական …
Հրապարակ. Ընտրացուցակների առումով վճռական համարվող ՀՀԿ գործկոմի նիստը կկայանա տոն օրերին Մար 03,2012 11:22 ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է չմասնակցել Աժ նիստերին: Այս նստաշրջանին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել: Ի դեպ, ՀՀԿ գործկոմի նիստը, որը, հանրապետականների խոսքով, ընտրացուցակների առումով վճռական է լինելու, կայանալու է հաջորդ շաբաթ` կանանց տոների օրերին:
168 ժամ. Գագիկ Բաղդասարյանը առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ Մար 03,2012 11:21 “”Ժառանգություն”” կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս “”Օրինաց երկրից”” դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի “”Ժառանգության”” պատգամավորների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և …
Հայկական ժամանակ. «Ազատ դեմոկրատներn”” ու “”Ժառանգությունը”” դաշինք կկազմեն Մար 03,2012 11:19 “”Ազատ դեմոկրատների”” ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը “”Ժառանգության”” հետ նախընտրական դաշինք է կազմելու և ոչ թե մտնելու է “”Ժառանգության”” ցուցակ: Նրա հավաստմամբ` նախընտրական դաշինքի ձևավորման մասին կհայտարարվի մարտի 11-ին` “”Ազատ դեմոկրատներ””-ի համագումարում: Իսկ “”Ժառանգության”” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ վերջնական որոշումներ դեռևս չկան: Նա ասել է միայն, …
03 Մարտ 12:40 Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի հետևանքով կյանքից զրկված հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ ստացավ․ շտապօգնություն են կանչել
19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
03 Մարտ 17:31 Բեռնախցիկին Ադրբեջանի դրոշով մեքենայի վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է ոստիկանություն
25 Փետրվար 11:08 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչ վարկածներ են շրջանառվում Վարդան Ղուկասյանի «անհետացման» հետ կապված. մանրամասներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան