168 ժամ. Գագիկ Բաղդասարյանը առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժառանգություն”” կուսակցության երեկվա համագումարում, շատ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցում էր նաև վերջերս “”Օրինաց երկրից”” դուրս եկած պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Վերջինս նաև խորհրդարանում բավականին ակտիվ ու մտերմիկ շփումներ ունի “”Ժառանգության”” պատգամավորների հետ: Որոշ տեղեկությունների համաձայն` Գ. Բաղդասարյանն առաջիկա ընտրություններին կարող է համագործակցել “”Ժառանգության”” հետ` լինել այդ կուսակցության համամասնական ցուցակում կամ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ստանալ “”ժառանգության”” աջակցությունը: Պատգամավորը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում չի բացառել “”Ժառանգության”” հետ իր համագործակցությունը` նշելով, թե բոլոր հարցերի պատասխանները պարզ կդառնան մարտի 15-ից հետո: Ի դեպ, խոսակցություններ կային նաև, թե Գ.Բաղդասարյանը կարող է անդամակցել ԲՀԿ-ին, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատում է ԲՀԿ անդամ, Աժ փոխնախագահ Սամվել Բալասանյանը: Գ.Բաղդասարյանը, սակայն, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում բացառել է ԲՀԿ-ին անդամակցելու հնարավորությունը  




Լրահոս