Հայկական ժամանակ. «Ազատ դեմոկրատներn”” ու “”Ժառանգությունը”” դաշինք կկազմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ազատ դեմոկրատների”” ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց կուսակցությունը “”Ժառանգության”” հետ նախընտրական դաշինք է կազմելու և ոչ թե մտնելու է “”Ժառանգության”” ցուցակ: Նրա հավաստմամբ` նախընտրական դաշինքի ձևավորման մասին կհայտարարվի մարտի 11-ին` “”Ազատ դեմոկրատներ””-ի համագումարում: Իսկ “”Ժառանգության”” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ վերջնական որոշումներ դեռևս չկան: Նա ասել է միայն, որ ներկա դրությամբ կա գործընթաց, որը շարունակվում է:  




Լրահոս