Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 5-ին կշարունակվի 8 տարբեր աղջիկների պոռնկությամբ շահագործած կանանց հանցախմբի դատավարությունը: Հանցախմբի, ըստ երևույթին, ղեկավար համարվողին` բանգլադեշցի Աղունիկ Այվազյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թրաֆիքինգի` շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաև սեռական շահագործման ենթարկելու ու պահելու դիտավորությամբ, միավորվելով Արաբական Միացյալ …