մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 8.7%-ով Ապր 03,2012 21:04 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում մսի արտադրության ծավալները կրճատվել են 2.3%-ով եւ կազմել է 3793.4 հազար տոննա: Միեւնույն ժամանակ, մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 8.7%-ով եւ կազմել 563.4 հազար տոննա:
ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվելու է ապրիլի 20-ից Ապր 03,2012 20:53 Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացիների ինքնաառաջադրումը կամ նրանց առաջադրումը կուսակցությունների կողմից սկսվելու է ապրիլի 20-ից: ԼՂՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ապրիլի 3 –ին, կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:Հանձնաժողովի նիստին մասնակցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, …
Պաղպաղակի գինը կբարձրանա Ապր 03,2012 20:49 Համաշխարհային շուկայում վանիլինի պակասի պատճառով, պաղպաղակի գները այս ամառ կարող են զգալիորեն բարձրանալ,-գրում է Daily Mail-ը: Վանիլինը համարվում է աշխարհի ամենալայն կիրառում ունեցող եւ ամենաթանկ համեմունքներից մեկը: Այն հիմնականում ներկրվում է Մադագասկարից, Հնդկաստանից եւ Մեքսիկայից:Վանիլինը, բացի պաղպաղակի արտադրության կարեւորագույն մասնիկ լինելը, օգտագործվում է նաեւ բժշկության եւ կոսմետիկ պարագաների արտադրության մեջ:
Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ Ապր 03,2012 20:40 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
պատմաբանը Հիսուսի սեռի վերաբերյալ կասկածներ է հայտնել Ապր 03,2012 20:36 Կանայք միշտ գերիշխող դեր են ունեցել քրիստոնեության մեջ: Նման կարծիք է հայտնել պատմաբան Բեթթանի Հագսը, որը պատրաստվում է կրոնական սուր հարցեր առաջ քաշել BBC հեռուստաալիքով նախապատրաստվող հեռուստածրագրի շրջանակում: Քննարկվելու է այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող քահանաներ լինել: Հագսի կարծիքով` եկեղեցին հենց կանանց տեղն է: Նա պատրաստվում է քննարկումը տեղափոխել կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների հարթություն: …
Սամվել Նիկոյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին Ապր 03,2012 20:31 ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է …
Սթրեսը կործանում է իմունային համակարգը Ապր 03,2012 20:23 Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ սթրեսը կարող է հաճախակի մրսածության եւ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ: Բանն այն է, որ սթրեսի հետեւանքով իմուն համակարգը թուլանում է եւ զգայուն դառնում վիրուսների ու ցրտի նկատմամբ: Ուսումնասիրելով 176 մարդկանց` Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սթրեսով հագեցած կենսակերպ վարողների մոտ հիվանդանալու հավանականությունը 2 …
ԿԸՀ-ն բաշխել է 5 քմ-ը գերազանցող արտաքին գովազդային վահանակները 5 կուսակցությունների միջև Ապր 03,2012 20:17 Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների միջև էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը: Այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով նախապես հայտեր էին ներկայացրել “Հայաստանի Հանրապետական”, “Ժառանգություն”, “Օրինաց Երկիր”, “Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունները: Նիստի …
60 մ բարձրությունից մեքենայով վայր ընկնելուց հետո ոզջ է մնացել Ապր 03,2012 20:08 Նորվեգիայում բեռնատարի վարորդը հրաշքով ողջ է մնացել` 60 մ բարձրությունից մեքենայով վայր ընկնելուց հետո: Մի բեռնատար քարշակել է մյուսին ձյունապատ եւ սառցակալած լեռնային մայրուղով: Երկրորդ մեքենան, որն ունեցել է ամառային անվադողեր, սկսել է սահել ճանապարհին եւ իր հետեւից քաշել առաջին բեռնատարը: Քարշակող մեքենայի վարորդը տեսել է, որ երկու բեռնատարներն էլ սահում են դեպի անդունդի եզրը, …
Դինոզավրերն ապրել են ջրում Ապր 03,2012 19:57 Քեմբրիջի համալսարանի գիտնականներից մեկը դինոզավրերի էվոլյուցիայի վերաբերյալ նոր շրջադարձային տեսակետ է առաջարկել համաձայն որի` այդ կենդանիներն ապրել են ոչ թե ցամաքում, այլ ջրում,-գրում է the Telegraph-ը: Նա պնդում է, որ դինոզավրերի “արտաքին տվյալները” հարմարեցված չեն եղել ցամաքի վրա ապրելու, առավել եւս սնունդ հայթայթելու համար:”Ունենալով հսկայական մկանոտ պոչ եւ ընդամենը 2 ոտք` նրանք չէին կարող իրենց …
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
24 Հուլիս 13:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդորել է նստեն մեքենան. Մալաթիա-Սեբաստիայում անչափահասների առեւանգման գործով որոշում կա
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
21 Հուլիս 15:04 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16