Ղարաբաղյան հարցում թուրքական միջնորդության մասին խոսելն անհեթեթություն է Ապր 03,2012 21:26 Ղարաբաղյան հարցում թուրքական միջնորդության մասին խոսելն անհեթեթություն է: Այդ մասին, այսօր`ապրիլի 3-ին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Կիպրոսի իր գործընկեր Էրատո Կոզակու-Մարկուլիսի հետ Երեւանում համատեղ ասուլիսի ժամանակ:Պատասխանելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջորդությամբ Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպման հնարավորության մասին, նախարարը նշել է. “ԱՄՆ-ը` որպես Մինսկի խմբի եռանախագահող երկիր, կարեւոր կառուցողական ջանքեր է գործադրում: Հնարավոր թուրքական միջնորդության վերաբերյալ …
Ջիպավորը խախտում է երթեվեկության կանոները (ֆոտո) Ապր 03,2012 21:21 Այսօր, ապրիլի 3-ին, Գագիկ Շամշյանի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է G դասի “Մերսեդես” մակնիշի, 15 ՏՍ 154 համարանիշի ջիպի վարորդը մեքենան վարելու ժամանակ խոսում բջջային հեռախոսով, ինչը արգելված է օրենքով, իսկ ավտոմեքենան, հատելով հոծ գիծը, երթևեկում էր հանդիպակաց ուղղությամբ՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Ինչպես armlur.am-ին հայտնում է Գագիկ Շամշյանը, միջադեպը տեղի է ունեցել Չարենցի փողոցում, …
Վրաստանում չեն բացառում Ռուսաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը Ապր 03,2012 21:13 Վրաստանի խորհրդարանում պրոնախագահական մեծամասնության առաջնորդներից մեկը` Նուգզար Ցիկլաուրին, հայտարարել է, թե “շատ մեծ” է Ռուսաստանի հետ նոր պատերազմի հավանականությունը: Ըստ պաշտոնյայի` սրա առնչությամբ առաջիկայում մտահոգության պատճառ կդառնան Ռուսաստանի “Կովկաս – 2012” զորավարժությունները: “Դա մեզ հանգիստ լինելու հնարավորություն չի տալիս”, – ասել է Ցիկլաուրին: “Վրաստանը երբեք չի բացառում վտանգը Ռուսաստանի կողմից: Մենք ի պատասխան զարգացնում ենք …
մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 8.7%-ով Ապր 03,2012 21:04 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2012թ.-ի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում մսի արտադրության ծավալները կրճատվել են 2.3%-ով եւ կազմել է 3793.4 հազար տոննա: Միեւնույն ժամանակ, մսամթերքի արտադրության ծավալներն աճել են 8.7%-ով եւ կազմել 563.4 հազար տոննա:
ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրումն սկսվելու է ապրիլի 20-ից Ապր 03,2012 20:53 Լեռնային Ղարաբաղի նախագահի թեկնածու առաջադրվող քաղաքացիների ինքնաառաջադրումը կամ նրանց առաջադրումը կուսակցությունների կողմից սկսվելու է ապրիլի 20-ից: ԼՂՀ ԿԸՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր` ապրիլի 3 –ին, կայացել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, որը վարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը:Հանձնաժողովի նիստին մասնակցել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատու աշխատողներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, …
Պաղպաղակի գինը կբարձրանա Ապր 03,2012 20:49 Համաշխարհային շուկայում վանիլինի պակասի պատճառով, պաղպաղակի գները այս ամառ կարող են զգալիորեն բարձրանալ,-գրում է Daily Mail-ը: Վանիլինը համարվում է աշխարհի ամենալայն կիրառում ունեցող եւ ամենաթանկ համեմունքներից մեկը: Այն հիմնականում ներկրվում է Մադագասկարից, Հնդկաստանից եւ Մեքսիկայից:Վանիլինը, բացի պաղպաղակի արտադրության կարեւորագույն մասնիկ լինելը, օգտագործվում է նաեւ բժշկության եւ կոսմետիկ պարագաների արտադրության մեջ:
Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ Ապր 03,2012 20:40 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է առաջիկա ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ: Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
պատմաբանը Հիսուսի սեռի վերաբերյալ կասկածներ է հայտնել Ապր 03,2012 20:36 Կանայք միշտ գերիշխող դեր են ունեցել քրիստոնեության մեջ: Նման կարծիք է հայտնել պատմաբան Բեթթանի Հագսը, որը պատրաստվում է կրոնական սուր հարցեր առաջ քաշել BBC հեռուստաալիքով նախապատրաստվող հեռուստածրագրի շրջանակում: Քննարկվելու է այն կարծրատիպը, թե կանայք չեն կարող քահանաներ լինել: Հագսի կարծիքով` եկեղեցին հենց կանանց տեղն է: Նա պատրաստվում է քննարկումը տեղափոխել կանանց և տղամարդկանց փոխհարաբերությունների հարթություն: …
Սամվել Նիկոյանն ընդունել է Բուլղարիայի վարչապետին Ապր 03,2012 20:31 ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 3-ին ընդունեց Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովին: Ողջունելով ԲՀ վարչապետի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ուղիները քննարկելու, օրակարգային երկկողմ հարցերին անդրադառնալու համար: ԱԺ նախագահի խոսքով` թեեւ վերջին շրջանում համագործակցության ներուժը լիարժեք չի օգտագործվել, Հայաստանը պատրաստ է …
Սթրեսը կործանում է իմունային համակարգը Ապր 03,2012 20:23 Գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ սթրեսը կարող է հաճախակի մրսածության եւ վարակիչ հիվանդությունների պատճառ դառնալ: Բանն այն է, որ սթրեսի հետեւանքով իմուն համակարգը թուլանում է եւ զգայուն դառնում վիրուսների ու ցրտի նկատմամբ: Ուսումնասիրելով 176 մարդկանց` Փենսիլվանիայի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության, որ սթրեսով հագեցած կենսակերպ վարողների մոտ հիվանդանալու հավանականությունը 2 …
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
26 Հունիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի հանձնումը թուրքերին հանգիստ չթողեց, մինչև տղաներին գազալցակայանում պայթեցրին. Արթուր Խաչենց
27 Հունիս 10:13 500 դոլարի դիմաց խոստացել է Վանաձորի հիվանդանոցում աշխատանքի ընդունել. ինչ է սպասվում մարզպետարանի նախկին աշխատակցին
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել