Վերջին զանգի օրը գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը Մայիս 26,2012 12:12 Մայիսի 25-ին, “Վերջին զանգի” հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության ¨ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում: Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՜ տարվա կտրվածքով, թե՜ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել …
Մեկնարկեց Հայաստանի երեվանյան նորաձեվության շաբաթ-ը Մայիս 26,2012 12:08 Երեկ ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի ունեցավ Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ Մրցանակաբաշխությունը և Հայաստանի Երևանյան նորաձևության շաբաթ նորաձևության փառատոնի բացումը: Նորաձեւության շոու-ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները ներկայացրեցին հայ մոդելավորողներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից և Թուրքիայից: Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի երեւանյան նորաձեւության շաբաթ նախագծի հիմնադիր Արման Անտոնյանը, մրցանակաբաշխության ընթացքում վկայականներ կստանան վերջին տարիներն Հայաստանում …
2500 տարի անց Սոկրատեսն արդարացվել է Մայիս 26,2012 11:33 Հունաստանում ավարտվել է Սոկրատեսի դատավարությունը. անտիկ շրջանի փիլիսոփան արդարացվել է իր մահից մոտ 2500 տարի անց: Սոկրատեսի դատավարությունը վարել են 10 հայտնի իրավաբաններ` Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Հունաստանից, եւ 866 հանդիսատես: Դատավորների կարծիքները հավասարաչափ են բաժանվել, իսկ հանդիսատեսներից 584-ը փիլիսոփային անմեղ է համարել, 282-ը՝ մեղավոր: Այսպիսով, Սոկրատեսն արդարացվել է: Սոկրատեսի դեմ դատավարությունը տեղի է ունեցել …
Բախում Ծովակալ Իսակովի պողոտայում Մայիս 26,2012 11:29 Մայիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ֆոլքսվագեն Տուարեգ մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ԲՄՎ 318մակնիշի ավտոմեքենայի, որն էլ՝ Ռենոեմակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով ԲՄՎ 318-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Սողանքից թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը, կա շրջվելու վտանգ Մայիս 26,2012 11:24 Սողանք է ակտիվացել Լոռու մարզում: Թուլացել է բարձրավոլտ հոսանքասյան հիմքը, մեծ է շրջվելու վտանգը:Էլեկտրական ցանցի աշխատակիցներն իրականացնում են ամրացման աշխատանքներ: Դիլիջան ազգային պարկում հողի զանգվածը սողացել է ցած 600 մ և փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով լճակ: Սողանքը տեղաշարժել է էլեկտրագծի սյուներից մեկը, հոսանքազրկվել են Դիլիջանի Արմենիա հանգստյան տունը և շրջակա շինությունները:
հնդիկը երեխան լուծել է 350-ամյա վաղեմության գլուխկոտրուկը Մայիս 26,2012 11:17 Գերմանիայի Դրեզդեն քաղաքի 16-ամյա բնակիչ ազգությամբ հնդիկ Շոուրյա Ռայը կարողացել է լուծել 350 տարի առաջ Իսահակ Նյուտոնի կողմից առաջարկած մաթեմատիկական գլուխկոտրուկը՝ 2 ֆունդամենտալ մասնիկների դինամիկայի տեսությունները, որոնք մինչ այս աշխարհի բոլոր ֆիզիկոսները հաշվում էին `օգտագործելով հզոր համակարգիչներ:,- գրում է Daily Mail-ը: Տղայի հայրն իր հերթին պատմել է, որ Ռայը 4 տարեկանից սկսել է մաթեմատիկական բարդ հաշվարկներ …
Թալանել է սուպերմարկետներից մեկի բանկոմատը Մայիս 26,2012 11:10 Այսօր գիշերը Մոսկվայի հարավ-արեւելքում տեղակայված սուպերմարկետներից մեկից անհայտ անձը գողացել է բանկոմատ, որում եղել է շուրջ երկու միլիոն ռուբլի,-հայտնում է Lenta.ru -ն: Տղամարդը կոտրել է սուպերմարկետի մուտքի դուռը ու արել իր սեւ գործը: Ոստիկանությունում ազդանշանը ստացվել է ժամը 03.44-ին, սակայն հանցագործին հայտնաբերել չի հաջողվել: Հարուցվել է քրեական գործ, որը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Բախումներ սիրիական Հոմս քաղաքում. 50 զոհ Մայիս 26,2012 11:05 Երեկ Սիրիական Հոմս քաղաքում բախումների հետեւանքով առնվազն 50 մարդ է զոհվել, որոնց թվում եղել է 13 երեխա, տեղեկացնում է BBC -ն։ Ընդիմադիրների տվյալներով՝ առավել մեծ քանակությամբ զոհեր գրանցվել են Խուլա քաղաքում, որտեղ քաղաքացիները կառավարական ուժերի կողմից զանգվածային ռմբակոծությունների են ենթարկվել։Ընդիմադիր ուժերի հաղորդմամբ` երկրի այլ շրջաններում հարձակումների զոհ է դարձել եւս 20 մարդ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան …
Փաստաբանները վճռական են տրամադրված Մայիս 26,2012 10:58 Մայիսի 25-ին Փաստաբանների պալատում տեղի ունեցած նիստում որոշվել է ստեղծել 5 փաստաբաններից կազմված հանձնախումբ, որը կարճ ժամանակում փաստաբաններին է ներկայացնելու դատական համակարգում առկա ակնառու խնդիրները և դրանց լուծելուն ուղղվող փաստաբանների կողմից իրականացվող միջոցառումները: Այդ մասին armlur.am-ին տեղեկաավ փաստաբանների պալատից: Նիստին ներկա են եղել փաստաբաններ Մելանյա Առուստամյանը, Արա Զոհրաբյանը, Գեւորգ Գյոզալյանը, Ալեքսանդր Սիրունյանը, Լիանա Բալյանը, Գեւորգ Դավթյանը, …
Հիլարի Քլինթոնը հունիսի 4-ին կայցելի Հայաստան Մայիս 26,2012 10:54 ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մայիսի 31-ից հունիսի 7-ը այցելելու է 7 երկիր՝ Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, ապա` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիա:Հայաստանում Քլինթոնը կլինի հունիսի 4-ին և հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հունիսի 6-ին նա կլինի Ադրբեջանում , որտեղ հանդիպում կունենա նախահագ Իլհամ Ալիեւի հետ: Քլինթոնի …
09 Մայիս 12:47 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցներից թաքուն զենք բերելու կասկածանքով 2 անձ ձերբակալվեց․ ինչ խոսակցություն է բացահայտվել
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
07 Մայիս 13:58 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատրաստվու՞մ եք բանակցել Բագրատ Սրբազանի հետ և հարկ եղած դեպքում հրաժարական տալ․ հարց՝ Փաշինյանին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց