Երեւանում ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երեւանի քաղաքապետարանի “Երեւանտրանս” ընկերությունում, այսօր` մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղեւորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը եւ այլն: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն …