Կաշառք ստանալու պահին ձերբակալել են Աէրացիա համատիրության կին ճարտարագետին Հուն 29,2012 14:30 Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի “Աէրացիա” համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության, նա նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով, “Փարոս” ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել եւ ստացել է 200 հազար դրամ գումար: …
Ծխելուց կարելի է ազատվել մեկ ներարկումով Հուն 29,2012 13:42 Ամերիկյան Վեյլա-Կոռնելի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ Ծխելու վնասակար սովորությունից կարելի է ազատվել ընդամենը մեկ ներարկումով: Ուսումնասիրությունների արդյունքում նրանք պարզել են, որ հակամարմին արտադրող եւ նիկոտինի նկատմամբ ցանկությունը չեզոքացնող գեների ներմուծումն օրգանիզմ մոտ ժամանակներում կօգնի ազատվել այդ սովորությունից միլիոնավոր մարդկանց։ Եթե հետազոտությունների վերջնական արդյունքները դրական լինեն, ապա պատվաստման կարող են ենթարկել նույնիսկ երեխաներին, որպեսզի նրանց …
Իրար են բախվել դպրոցական 4 ավտոբուսներ Հուն 29,2012 13:30 ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում միմյանց են բախվել 4 ավտոբուսներ: Վթարի հետեւանքով տուժել է 40-ից ավելի մարդ, որոնցիցի 39-ը մանկական սպորտային ճամբարի սաներ են: 4 ավտոբուսներում եղել է 9-10 տարեկան ավելի քան 100 երեխա, հիմնականում երիտասարդ մարզիկներ,-գրում է Utro.ru-ն: Տուժած երեխաները եւ երկու մեծահասակ տեղափոխվել են հիվանդանոց:
Սպասվում են տեղումներ Հուն 29,2012 13:14 Հանրապետության տարածքում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 3-5, արևելյան շրջաններում 5-7 աստիճանով: Երևանում` Հունիսի 29-30-ը, հուլիսի 1-ին և 3-ին ժամանակ առ ժամանակ, 2-ին գիշերվա առաջին …
Մի խումբ զինծառայողներ պարգեվատրվել են մեդալներով Հուն 29,2012 13:02 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության եւ անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, ինչպես նաեւ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ զինված ուժերի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են ՀՀ շքանշանով եւ մեդալներով. Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրվել է սերժանտ-պայմանագրային Ռուբեն Ռազմիկի Սանամյանը: Արիության մեդալով …
Snoop Dogg-ին ձերբակալել են Հուն 29,2012 12:52 Ամերիկացի հայտնի ռեփեր Snoop Dogg-ը ձերբակալվել է Նորվեգիայի Քյեվիք քաղաքի Քրիստիանսանդ օդանավակայանում մարիխուանայի անցկացման ժամանակ։ Երգիչն ունի բժշկական նպատակներով թմրանյութի օգտագործման լիցենզիա, սակայն այն Նորվեգիայում օրինական չի համարվել։ 48 ժամ ոստիկանական բաժանմունքում պահելուց հետո երգչին բաց են թողել՝ սահմանելով 2,000 դոլար տուգանք:
Այրվել է տնակ Հուն 29,2012 12:47 Հունիսի 28-ին ժամը 22։12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասին հարակից այգում այրվում է փայտե տնակ։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։25-ին, մարվել՝ 22։28-ին։ Մասամբ այրվել է չօգտագործվող փայտե տնակը՝ 4 քմ մակերեսով։ Հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունից:
Պայթյուն Չինաստանում . 20 զոհ Հուն 29,2012 12:42 Չինաստանում խոշոր պայթյուն է տեղի է ունեցել մեքենաների բախման հետեւանքով: Վթարի հետեւանքով վառելիքը հոսել է եւ սկսել է այրվել: Բաքում եղել է մոտ 40 տոննա վառելիք: Վառելիքով լի բաքերի պայթյունի հետեւանքով 20 մարդ է մահացել, իսկ 14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Այրվել է 3 մոտոցիկլետ եւ 6 բեռնատար:
Օձի խայթոցի դեպք Ամանոս գյուղում Հուն 29,2012 12:28 Նոր Ամանոս գյուղում հունիսի 29-ին` ժամը 08.00-ին գրանցվել է օձի խայթոցի դեպք: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Նոր Ամանոս գյուղի բնակիչ` 59-ամյա Տարոն Թովմասյանը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խոշոր վթար Աշտարակ-Էջմիածին ճանապարհին Հուն 29,2012 12:07 Աշտարակ-Էջմիածին ճանապարհի 11-րդ կմ-ին, հունիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, “ՎԱԶ-21013” մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց հանդիպակաց ուղեմաս եւ շրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան