Կանեփ՝ տան բակում Հուն 28,2012 13:38 Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչություն հաղորդում էր ստացվել, որ իրենց հարևան Արմենը, որը բնակվում է Սիսվան փողոցի թիվ 16 տանը, իր բակում աճեցնում է կանեփի բույսեր: Հունիսի 27-ին պարզվել է, որ Արմենը 1961 թ. ծնված Արմեն Մ.-ն է /նախկինում դատված ՀՀ քրեական օրենսգքրի 177 հոդվածի և 268 հոդվածի մեղադրանքով/: Նրան …
ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է Հուն 28,2012 12:58 Հարգելի քաղաքացիներ “Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի համաձայն, գործողության ժամկետի նշում չունեցող (հին նմուշի) վարորդական վկայականների գործողության ժամկետն ավարտվում է 2012 թվականի հունիսի 30- ին, որից հետո այդ վկայականներով տրանսպորտային միջոց վարելը կառաջացնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվություն` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի …
Պայթյուն Պակիստանում Հուն 28,2012 12:55 Պակիստանի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած պայթյունին զոհ է գնացել 5 մարդ, գրեթե 20-ը վիրավորվել են։ Պայթյունը որոտացել է Սիբի քաղաքի երկաթուղային կայարանում։
Կառավարությունը հաստատեց Գեղարքունիքի մարզպետին Հուն 28,2012 12:24 Այսօր կառավարության նիստում ՀՀԿ-ական Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ: Նշենք, որ Գրիգորյանը ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր է ու նաև ՀՀԿ Գեղարքունիքի մարզային կառույցի ղեկավարը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ մարզպետի աշխատանքները լավ կիրականացնի:
Զինվորների ծնողները բողոքում են Հուն 28,2012 12:18 Այսօր` կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է ընթանում: Քիչ առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները “շրջափակեցին” կառավարության շենքին մոտեցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նա ակցիայի մասնակիցներից տվյալներ վերցրեց ու խոստացավ զբաղվել նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ ընթացքում սպանված զինվորներից մեկի մայրն ուշագնաց է եղել,- տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը: …
Մի քիչ լավ բաներից գրեք, էլի. փոխոստիկանապետ Հուն 28,2012 12:14 Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը Facebook իր էջում թողել է Հայաստանյան ԶԼՄ-ներին նվիրված հետևյալ գրառումը. Այնքան են գրում վթարների, ինքնասպանությունների, սպանությունների մասին, որ ակամա ցանկություն է առաջանում՝ մեքենան խփել պատին, կանչել Շամշյանին, նկարել տալ, սպանել եւ ինքնասպան լինել: Հարգելի ԶԼՄ-ներ, հասկացանք՝ սենսացիա, հասկացանք խոսքի ազատություն, մեկ-մեկ էլ լավ բան գրեք: Այնքան լավ բաներ կա մեր կյանքում…Մանկան …
Բնապահպանական ֆիլմերի ցուցադրություն կենդանաբանական այգում Հուն 28,2012 12:07 Երեւանի կենդանաբանական այգին “Արեւորդի” բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20.30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը եւ մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին: Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն հետեւյալ ֆիլմերը. Հունիսի 30-ին` “Շնակապիկ ավազակները. կապկատագնապ Հարավային Աֆրիկայում”, հուլիսի 7-ին` …
Երկօրյա համաժողով նվիրված հաշմանդամների խնդիրներին Հուն 28,2012 12:00 Համաժողովը նպատակ ունի վեր հանելու այն խնդիրներն ու մարտահրավերները, որ առկա են 2010թ-ի հոկտեմբերի 22-ից մեր երկրում ուժի մեջ մտած “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից ի վեր, քննարկելու արդյոք մեր երկրում ձեռնարկվել են բավարար քայլեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծման` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու մատչելի միջավայրի ապահովմանն ուղղությամբ: …
Կառավարությունը հաստատեց Բրյուսովի նոր ռեկտորին Հուն 28,2012 11:53 “Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան” պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում նշանակվեց Գայանե Ռաֆֆիի Գասպարյանը: ՀՀ կառավարությունն այսօր` հունիսի 28-ին, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ հաստատեց Գ. Գասպարյանին այդ պաշտոնում: Գ. Գասպարյանի հետ կկնքվի 5 տարվա աշխատանքային պայմանագիր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց Գ. Գասպարյանին եւ ցանկացավ բեղմնավոր աշխատանք:
ԳՆԱՃԸ ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ ՊԵՍ ԿԱԽՎԱԾ Է Հուն 28,2012 11:34 Այսօրվա մեր շուկայում ապրանքատեսակների (շաքարավազ, հաց, բենզին…) թանկացման պատճառը, ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, երկու պետական մարմինների` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու ՀՀ պետեկամուտների կոմիտեի հապաղելու կամ թերի աշխատելու արդյունքն է: Սակայն ՏՄՊՊՀ-ն համոզված է, որ շատ ապրանքատեսակների գներ նվազել են մեր երկրում: Նկատենք, որ շաքարավազի 1 կգ-ն մայիսին վաճառվել է 415 …
24 Հունիս 17:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրավապահները փնտրում են Արցախի պաշտոնյաներին․ պետական մեքենաները հավաքագրելու գործընթաց է մեկնարկում
20 Հունիս 22:04 Ուսումնական թռիչքի ժամանակ օդաչուն գերազանցել է ձայնի արագությունը, ինչի հետևանքով տների տանիքներ են վնասվել
18 Հունիս 16:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները Բագրատ Սրբազանի վրա «գործ» են գտել․ իրավական պրոցես են ուզում սկսել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել