![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/28//28713.jpg)
Այսօր` կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա է ընթանում: Քիչ առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները “շրջափակեցին” կառավարության շենքին մոտեցող արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նա ակցիայի մասնակիցներից տվյալներ վերցրեց ու խոստացավ զբաղվել նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: Այդ ընթացքում սպանված զինվորներից մեկի մայրն ուշագնաց է եղել,- տեղեկացնում է armlur .am-ի թղթակիցը: Ոստիկանները ջուր են բերել ու փորձել օգնել նրան։