Կրիայի հազվագյուտ տեսակ է վերացել Հուն 25,2012 13:08 Էկվադորի Գալապագոսյան կղզիներում սատկել է հսկայական Geochelone abingdoni տեսակի կրիան, որն այդ տեսակի վերջին ներկայացուցիչն էր,-հաղորդում է BBC-ն։ Կենդանին 100 տարեկան էր։ Բնական պայմաններում նրանք ապրում են 200-250 տարի, անազատության մեջ՝ 150։ Մինչև հիմա գիտնականները փորձում էին ապահովել այս կրիայի վերարտադրությունը՝ նրան առաջարկելով այլ տեսակի էգ ներկայացուցիչներ։ Սակայն բոլոր այդ փորձերն անօգուտ էին։
ԼՈՒՐ ԿԱԴՐ Հուն 25,2012 13:08 Լուսանկարն արվել է Երեւանի Ազատության պողոտայում: Ամբողջ աշխարհն այս օրերին տարված է “Եվրո-2012”-ով: Ու ֆուտբոլային խաղերն այնքան են գերել քաղաքացիներին, որ նման կերպարանքով մարդկանց, այն էլ հայ, կարելի է հանդիպել մայրաքաղաքի տարբեր փողոցներում: Թեեւ սկզբում կերպարը շատերին տարօրինակ եւ ծիծաղելի է թվում, բայց ֆուտբոլի սիրահարներին հիշեցնում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է:
Քիմ Քարդաշյանը ամուսանության մասին չի մտածում Հուն 25,2012 13:01 Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում Քիմ Քադաշյանւ ասել է. “Ես չեմ կարող զոհաբերել իմ սիրտը հանուն PR-ի”: Քիմ Քարդաշյանն ասել է, որ պատրաստ չէ ամուսնանալ ներկայիս ընկեր Քեյնյի Ուեսթի հետ, սակայն հերքում է այն տեսակետը, որ իր հարաբերությունները գովազդային բնույթ են կրում: ՆԱ նաեւ նշել է, որ ամերիկայի բասկետբոլի ազգային հավաքականի մարզիկ Քրիս Հաֆրիսի հետ …
Գործարանում այրվել է 4 տոննա մազութ Հուն 25,2012 12:56 Հունիսի 25-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` նախկին “Մեծմոսկովյան” հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարրա: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10 տ մազութով տարրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 09.57-ին: …
4-ամյա երեխան թունավորվել է Հուն 25,2012 12:44 Հունիսի 24-ին, ժամը 20:40-ին տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով “Մուրացան” բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Բաբաջանյան 23 շենքի 9-րդ բնակարանի բնակչուհի` 4-ամյա Միլենա Մարտիրոսյանը: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
Գիտնականներ. Մուլտերն անբարոյականություն են քարոզում Հուն 25,2012 12:25 Գիտնականների մի շարք հետազոտություններից պարզ է դարձել, որ Դիսնեյի մուլտֆիլմերը հատկապես տղաների վրա ազդում են այնպես, ինչպես անբարո ֆիլմերը: Հետազոտողները նշել են, որ սերը դեպի ռոմանտիկ բովանդակություն ունեցող մուլտերը` պարարտ հող են դեպի պոռնոգրաֆիան։ Երեխաներին նման մուլտֆիլմերը սկսում են գրավել 12 տարեկանից։ Ըստ հետազոտությունների՝ հենց այդ մուլտերն են պատճառ հանդիսանում, որ աղջիկները փոքրուց երազում …
1,5 մլն դրամի վնաս բնությանը Հուն 25,2012 12:22 ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 18-22-ին իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 780 հազար դրամի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 1422.5 հազար դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Ճամբարակի եւ Գավառի բաժինների հետ համատեղ իրականացված …
Կինը 15-րդ հարկից նետել է երեխաներին Հուն 25,2012 12:13 Մերձմոսկովյան Դոլգոպռուդնի քաղաքի բնակիչ Գալինա Ռյաբկովան նախօրեին 15-րդ հարկից գցել է իր երկու երեխաներին՝ պատճառաբանելով, որ վերջիններս իրեն հոգնեցրել էին: Երեխաները` չորս եւ յոթ տարեկան տղաները, մահացել են,- հայտնում է Ria Novosti -ն: Համաձայն տեղեկատվության՝ ընտանիքը անապհովվածության խնդիր չի ունեցել եւ բնակվել է նորակառույց շենքում:
Շրջանառության մեջ են դրվում նոր 50 դրամանոցներ Հուն 25,2012 12:09 Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօրվանից նոր և ուսուցողական 50 դրամանոցներ են դրվելու շրջանառության մեջ։ Մետաղադրմաները նվիրված են լինելու Հայաստանի մարզերին և Երևան քաղաքին: Հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին և Երևանին նվիրված 2012 թ.թողարկման Հայաստանի շրջանառու հիշատակային մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված …
Չկա այնպիսի ուժ, որ կոտրի ինձ. Մարկ Սաղաթելյան Հուն 25,2012 12:04 Օրերս վթարի ենթարկված Մարկ Սաղաթելյանը “Facebook”-ի իր էջում շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու համար` տեղեկացրելով, որ իր առողջականն արդեն լավ է։ “Չկա այնպիսի ուժ, որ կոտրի ինձ, երբ կողքիս են նման ընտանիք ու ընկերներ”,-գրել է նա։ Հիշեցնենք, որ օրերս Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում իրար էին բախվել “Ֆոլցվագեն” մակնիշի 14 ՏՕ 811 և “Օպել” …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին