Հուլ 24,2012 00:00 Լուսանկարն արվել է Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցումՍտեփանակերտի Ազատամարտիկների փողոցում գտնվող այս ցուցապաստառը իրականում հուսախաբ է անում ամեն տեսանկյունից: Բացի այն, որ ճաշացուցակի տառերը պակաս են, եւ դժվար է ընթերցելը, թե ինչ է առաջարկում այն այցելուներին, նաեւ կրպակը չի գործում:
Հուլ 24,2012 00:00 ՀԱՐՑ. Պատահաբար ձեռքիս հայտնվեց ուզբեկական փող, բայց քանի որ այն ինձ պետք չէր, որոշեցի դրամի վերածել՝ վստահ, որ եթե ոչ մասնավոր բանկերում, ապա ԿԲ-ում այն շատ արագ կարող եմ դրամով փոխել: Ապշած աշխատակիցը մի պահ կարկամելուց հետո ճշտեց եւ ինձ պատասխանեց, որ նման գործարք հնարավոր չէ կատարել: Ուզում եմ իմանալ՝ մոտս եղած գումարը որեւէ կերպ …
Հուլ 24,2012 00:00 ՀԱՐՑ. Ցանկացած պոլիկլինիկայում բոլոր բժիշկները (մաշկաբան, գինեկոլոգ, սրտաբան) հիվանդներին սպասարկում են անվճար, իհարկե, թերապեւտի նշանակումից հետո: Բայց հոգեթերապեւտի մոտ «կոնսուլտացիա» անցնելու համար պարտադիր պետք է վճարել 5.000 դրամ: Ո՞վ է այդ սակագինը որոշել, ու ինչո՞ւ դա էլ անվճար չէ, կամ կարող էր գոնե մի քիչ ավելի մատչելի լինել (գոնե 1000 կամ 2000 դրամ): Մարինա Սանթրոսյան, …
Հուլ 24,2012 00:00 ՀԱՐՑ. Քաղաքում կատարվում է ճանապարհների բարեկարգում, եւ անցորդների համար նախատեսված հետիոտնային անցումները ներկվում են դեղին գույնով, որը շատ կարճ ժամանակում մաքրվում է: Ինչո՞վ է պայմանավորված գույնի ընտրությունը, եւ որտեղի՞ց են ձեռք բերված ներկանյութերը: Սահակ Ստեփանյան, 42 տարեկան, բանվոր ՊԱՏԱՍԽԱՆ. Ձեր հարցմանն ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Զեբր» հետիոտնային անցումները գծանշվում են դեղին գույնի ներկով՝ Հայաստանի …
ՆԱ ՀԵՌԱՑԱՎ Հուլ 24,2012 00:00 Հուլիսի 22-ին 75 տարեկան հասակում ծանր հիվանդությունից վախճանվել է հայ թատրոնի եւ կինոյի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, միջազգային կինոփառատոների մրցանակակիր Գալյա Նովենցը: Դերասանուհին իր ստեղծագործական կենսագրությունը սկսել էր դեռ 1958թ.՝ ավարտելով Երեւանի պետական թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետն ու աշխատանքի անցնելով Կապանի պետական թատրոնում: Երկար տարիներ աշխատել է Սունդուկյանի անվան ակադեմիական, Գյումրու …
ՀԱՐՍԱՆԻՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Հուլ 24,2012 00:00 «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հետ հարցազրույցը, որում երգչուհին ասել էր, թե հուլիսի վերջին կկայանա իր հարսանեկան շքեղ արարողությունը, որին արդեն քանի ամիս է՝ պատրաստվում են: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի ու «Եվրոպա» հյուրանոցի սեփականատիրոջ որդու` Արման Մանուկյանի հարսանիքը չի կայանա: Երգչուհին այս հարցում բավականին …
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Հուլ 24,2012 00:00 ԱՄԵՆԱՄԵԾ ՋՈՒԹԱԿԸԱշխարհում ամենամեծ ջութակը պատրաստել են Գերմանիայի Ֆոգտլանդ քաղաքի վարպետները, որի երկարությունը 4,27 մետր է, լայնությունը` 1,37: Հատուկ այդ ջութակի համար պատրաստված փայտիկն ունի 5,18 մետր երկարություն: Ջութակը նվագելու համար անհրաժեշտ է երեք մարդ. մեկը բռնում է գործիքը եւ սեղմում լարերը, իսկ մյուս երկուսը շարժում են հսկա փայտիկը: Աշխարհում ամենամեծ ջութակը պատրաստողների ցանկությունը եղել է …
ՊԱՐՏՎԱԾ ԿՀԱՄԱՐԵՄ ԻՆՁ, ԵԹԵ… Հուլ 24,2012 00:00 Դերասան, պրոդյուսեր, սցենարիստ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆի հետ զրուցեցինք «Ես եմ» ֆիլմի ու նաեւ այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկի` արտագաղթի մասին: -Քանի որ «Ես եմ» ֆիլմի սցենարի հեղինակն եք, պրոդյուսերը ու նաեւ կոմպոզիտորը, կասե՞ք՝ ինչպես դասավորվեց ֆիլմի ճակատագիրը:-Ցուցադրվեց էկրանին, հեռուստատեսությամբ, վերջերս էլ մասնակցեց «Ոսկե ծիրան»-ին: Հիմա էլ մեր ծրագրերում այլ բան կա, ուզում ենք թարգմանել ֆիլմը անգլերեն եւ …
ԱՆՑԱԿԵՏՈՒՄ ՄԵԾ ՀԵՐԹԵՐ ԵՆ Հուլ 24,2012 00:00 Հուլիսի 21-ին՝ կեսօրին, հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետում հերթեր էին: Նույն օրը՝ երեկոյան, արդեն վրացական տարածքում՝ Սադախլոյի անցակետում, Հայաստան մտնող մեքենաներն էին երկար հերթի կանգնել: Հաջորդ օրը՝ ժամը 12-ից մինչեւ 14:30-ի սահմանները, Հայաստան մտնող մեքենաները վրացական մաքսակետի առաջ խցանում էին գոյացրել: Հերթերի գոյացման պատճառները մի քանիսն են: Սկսվել է հանգստի, արձակուրդների սեզոնը, հայաստանցիներից շատերը գերադասում են …
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԿՈՅՈՒՂԱՋՐԵՐ ԵՆ Հուլ 24,2012 00:00 Արդեն երեք ամիս է՝ Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոցով կոյուղաջրեր են հոսում: Բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտյան եւ երեկոյան, երբ բնակելի շենքերին մի քանի ժամով խմելու ջուր է տրվում, այդ փողոցով կոյուղաջրերի մեծ առու է հոսում: Անցյալ տարի պետբյուջեի ֆինանսավորմամբ Դպրոցականների փողոցն ասֆալտապատվել է, մեքենաներն այդ հատվածում արագ են երթեւեկում` կոյուղաջրերը ցայտեցնելով անցորդների վրա: Կոյուղաջրերը …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին