ՄԵԿՆԵԼ Է Օգո 07,2012 00:00 Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Հայ ազգային կոնգրեսից հեռացած Դավիթ Շահնազարյանն օրերս մեկնել է ԱՄՆ. նա այս օրերին գտնվում է Լոս Անջելեսում: Դ. Շահնազարյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց արտերկրում գտնվելու փաստը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որտեղ է: Իսկ թե որն է ԱՄՆ մեկնելու նպատակը եւ պատճառը, Շահնազարյանից հնարավոր չեղավ ճշտել:
ՉԵՆ ՈՐՈՇԵԼ Օգո 07,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսն առայժմ չի շտապում որեւէ տեսակետ հայտնել Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ. այստեղ նրանք թեկնածու չեն առաջադրել, բայց եւ դեռ չեն որոշել՝ ում են սատարելու: ՀԱԿ Գյումրու կառույցի ղեկավար Մուրադ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ իրենք այս հարցը կքննարկեն թեկնածուների առաջադրումներից հետո, երբ տեսնեն՝ ովքեր են առաջադրվել: Մինչ այդ, ըստ նրա, ՀԱԿ-ը Գյումրիում առաջադրելու է …
ՉՍՏԱՑՎԵՑ Օգո 07,2012 00:00 Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորներն օրերս որոշել են Երեւանում՝ նախագահականի մոտ, բողոքի ինքնաբուխ ակցիա անցկացնել՝ պահանջելով Ղուկասյանին եւս առաջադրվելու իրավունք տալ: Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նպատակով նրանք Գյումրուց ավտոբուսներով մեծ շուքով, աղմուկ-աղաղակով եկել են Երեւան, սակայն Բաղրամյան պողոտա չհասած՝ ոստիկանները կանգնեցրել են «ինքնաբուխ ակցիայի մասնակիցներին» ու հարցրել, թե ուր են գնում: Ոստիկանական համազգեստից …
«ԹՈՆՐԻ ԳԱԳՈՆ» Օգո 07,2012 00:00 Գյումրու ավանգանու անդամ Գագիկ Ադամյանը, որը ժամանակին հացթուխ է աշխատել, օրերս նշանակվել է Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այս խայտառակ նշանակման «քավորը» ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն է: Նրա հովանավորությամբ հացթուխ Ադամյանը կադրային անհարկի կրճատումներ է իրականացրել՝ ազատելով լաբորատորիայի բժիշկ Արմինե Քոչարյանին: Պատճառն այն է, որ վերջինս փորձել է աշխատանքային ժողովի ընթացքում հակադարձել Ադամյանին: ՇՄ …
ՈՉ ՄԻ «ՌԱԶԲՈՐԿԱ», ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ Օգո 07,2012 00:00 Անցած տարի Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվելուց օրեր առաջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Արթուր Նալբանդյանի հետ՝ շեշտը դնելով մասնավորապես նրա քրեական անցյալի վրա: Ա. Նալբանդյանը կատակի էր վերածել ու «ցրել» լրագրողի հարցը: Անցած շաբաթ, պաշտոնավարման մեկ տարվան նվիրված ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ»-ը զրուցել է մարզպետի հետ` անդրադառնալով նաեւ վերոնշյալին:-Պարո՛ն Նալբանդյան, մեկ տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթին տված Ձեր հարցազրույցում …
ՈՉ ԿՈՌԵԿՏ ՈՒ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԱՐՁԱԳԱՆՔ Օգո 07,2012 00:00 Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակով դիմել էր արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, որտեղ անդրադարձել էր ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրին: ՄԻՊ-ը նշել էր, որ իրենց զորակցությունն են հայտնում այս ուղղությամբ սկսած նախաձեռնություններին. «Պատրաստակամ ենք մեր լիազորությունների եւ կարողությունների սահմաններում ամեն կերպ աջակցել Ձեզ, որպեսզի դատաիրավական բարեփոխումները մոտ ապագայում դառնան իրականություն»: …
Օգո 07,2012 00:00 Երեկ բավականին հետաքրքիր տեղեկություններ ստացանք Գյումրիից: Պարզվում է, մեր «հայրաքաղաքում» ստեղծվել է «Աշխատանք եւ արժանապատվություն» անունը կրող հասարակական նախաձեռնություն, որում ներգրավված են գալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրվել պատրաստվող ավագանու թեկնածուները: Նախաձեռնության անդամները երկու օր առաջ ստորագրել են արձանագրություն, որտեղ որպես գերակա նպատակներ համարում են` ավագանու` որպես քաղաքի ղեկավարման կարեւորագույն օղակի կայացումը, Գյումրին որպես մշակութային քաղաքի վերահաստատումը, …
Օգո 07,2012 00:00 «Աշտարակ կաթ» ՓԲԸ նախկին իրավախորհրդատու Հայկ Հակոբյանը, որն այցելել էր «Ժողովուրդ»-ի խմբագրություն, մեղադրանքներ ներկայացրեց ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանի նկատմամբ, որը խաբել ու ապօրինաբար տիրացել է նրա գույքին: Ըստ մեր զրուցակցի՝ Ափոյանը եւ նրա կինը՝ Ռիտա Կարապետյանը, համոզել են իրեն, որ մոր բուժման նպատակով չվաճառի Երեւան քաղաքում գտնվող խանութը եւ Արագածոտնի մարզի 100 հա գյուղնշանակության հողերը, …
Օգո 07,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Լոնդոնում շարունակվող օլիմպիական խաղերը դիտելուց հետո մեկնել է Գերմանիա՝ Բադեն-Բադեն առողջարանային քաղաք՝ հանգստանալու: Մեր աղբյուրները փոխանցում են, Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել հայ մի քանի օլիգարխների ուղեկցությամբ: Սակայն վաղը Սարգսյանը ստիպված է լինելու ընդհատել է իր արձակուրդը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով շտապ մեկնել Մոսկվա: Փորձեցինք Սերժ …
ՊՐՈԱԿՏԻՎ ՊՐՈՖԱՆԻԶՄ Օգո 07,2012 00:00 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նախօրեին հարցազրույց է տվել NEWS.am-ին, որտեղ անդրադառնալով երկրի տնտեսության զարգացմանը` հատուկ նշել է, որ կառավարությունն ամեն կերպ ֆինանսական կապիտալն ուղղում է դեպի արտադրություն: «Ճգնաժամից հետո երրորդ տարին է` ունենք արդյունաբերության բարձր աճ, թեւակոխել ենք կայուն ու իրական աճի փուլ: Աճն ապահովվում է արդյունաբերության գրեթե բոլոր ճյուղերի հաշվին` մեքենաշինություն, թեթեւ արդյունաբերություն, …
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին