ՀԱՍՏԱՏԵՑ Սեպ 18,2012 00:00 ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Աղաբեկյանը հաստատել է այն տեղեկությունը, որ շուտով ինքը նշանակվելու է ԼՂՀ փոխվարչապետ: Նա NEWS.am-ին ասել է, որ իրեն նման առաջարկ արվել է, եւ ինքը տվել է իր համաձայնությունը:
ԱՆԿԱՐԳ ՀԱՐՍԱՆԻՔ Սեպ 18,2012 00:00 Կիրակի օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, մոտ 60 ավտոմեքենաներից կազմված մի շարասյուն դուրս էր եկել Երեւանից եւ գնում էր Ապարանի ուղղությամբ: Պարզ երեւում էր, որ շարքային հարսանիք չէ: Լիմուզինի առաջնորդությամբ սլացող ավտոմեքենաները բառի բուն իմաստով լկտիաբար, երեք շարք կազմած, ընթանում էին` խանգարելով մյուս մեքենաների շարժին: Խայտառակ իրավիճակ էր ստեղծվել: Հարսանյաց շարասյան հետեւում հայտնված մեքենաներից մեկի մեջ …
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ Է Սեպ 18,2012 00:00 «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու նաեւ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուները երկուսն են. գործող գյուղապետ ՀՀԿ-ական Տարոն Քոչարյանը եւ անկուսակցական Միհրդատ Պողոսյանը: Մեր տեղեկություններով՝ գործող գյուղապետն ամեն քայլի դիմում է կրկին ընտրվելու համար: Քոչարյանը կարճաղբյուրցիների մոտ հայտարարում է, թե ինքը ՀՀԿ առաջնորդ Սերժ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Սեպ 18,2012 00:00 ՀԵՐԻՔ Է «Պահանջում ենք պատժել «Հարսնաքար»-ում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում Վերոնիկա Ավետյանը գրում է. «Այս մթնոլորտում ապրելն ուղղակի անտանելի է… Երբ տանից դուրս ես գալիս ու չգիտես՝ կվերադառնաս արդյոք, թե կարող է ինչ-որ մեկի շանը դուր չգաս, եւ տեղում կնքես մահկանացուդ…. կոչ ողջ աշխարհի հայությանը՝ միացե՛ք մեզ, թող արդարությունը գեթ մեկ …
ՏԻԿՈՆ, ԴԵՐՈՆ, ՍԱՄՈՆ՝ ՉՀԱՇՎԱԾ ՍԵՐԺԸ Սեպ 18,2012 00:00 Շաբաթ օրը կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարություններից տպավորությունը մեկն էր. սա հերթական շոու ներկայացումն է, ընդ որում բավական անշնորհք, վատ բեմադրված: Ավելին, որքան մոտենան նախագահական ընտրությունները, նման փորձերն այնքան հաճախ կկրկնվեն:Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը, խոսելով կոռուպցիոն երեւույթների՝ «պետական բյուջեի հաշվին իրականացվող ատկատների մասին», սուր քննադատության ենթարկեց կառավարության անդամներին: «Այս առումով ես կառավարության աշխատանքը, …
ԵՐԿՐԱՇԱՐԺ Սեպ 18,2012 00:00 Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 7-ի սահմաններում, 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիսարեւելյան հատվածում: ԱՄՆ երկրաբանական ազգային ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզից 81 կմ, իսկ Սյունիքի մարզի Կապան քաղաքից` 59 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության տակ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի հարավային շրջաններում:
ԹԱՆԿԱՑԵԼ Է Սեպ 18,2012 00:00 Մինչ Հայաստանում պետական հիմնարկները, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ն, չէին աշխատում, հանրապետությունում գրանցվել է հացի գնաճ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հաց արտադրող ընկերություններն ալյուրը ձեռք են բերել 12,600 դրամով` վճարելով նախկինից 1000 դրամ ավելի: Որպես հետեւանք՝ երեկ հանրապետության իրացման ցանցերում հացը` կախված տեսակից եւ որակից, վաճառվել է 10-20 դրամ թանկ:
ԱՓՍՈՍՈՒՄ Է Սեպ 18,2012 00:00 ԱԺ ընտրություններից հետո Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը կարծես թե այնքան էլ հաճախ չի լինում ՀԱԿ կենտրոնական գրասենյակում: Արդյոք Կարապետյանը նեղացած է ՀԱԿ-ից: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի այս հարցին՝ Վլ. Կարապետյանն ասաց. «Ո՞նց կարող ես նեղանալ քո տանից, քո գաղափարական ընկերներից: Ափսոսում եմ, որ այդպիսի տպավորություն եմ թողել»:
ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ Սեպ 18,2012 00:00 «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Արցախի քաղաքացի Բելլա Լալայանը պատմեց, որ իրենք արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության անհամարժեք սակագների դեմ: Մեր զրուցակիցը նշեց, որ իրենք Facebook-ում հանդես են եկել նախաձեռնությամբ, որպեսզի կարողանան ինչ-որ կերպ կանխել «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի սակագների աճը: «Անտանելի է «Ղարաբաղ-Տելեկոմ»-ի կապը, ու դրա հետ մեկտեղ` ահավոր թանկ սակագներ են: Տարիներ առաջ մի խումբ …
ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Սեպ 18,2012 00:00 «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով՝ առաջիկա ընտրությունների վերաբերյալ ՀԱԿ-ԲՀԿ ստվերային բանակցություններ են ընթանում, որոնք երեւացող գործընթաց չեն դառնա: Իսկ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն այդ երկու ուժերի համագործակցության մասին որեւէ բան չի ցանկանում խոսել՝ այն համարելով անէական:«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Արամ Կարապետյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանն իր հայտնի հարցազրույցում կիսվել է …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին