Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով իրենց է դիմել 1956 թ. ծնված Աշոտ Ս.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Չարենցի փողոցում, վիճաբանության ժամանակ, 2 անծանոթ անձինք ծեծի են ենթարկել իրեն եւ պատճառել վնասվածք: …