Կարեն Կարապետյանը նոր պաշտոն է ստացել Նոյ 19,2012 13:17 Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է “Գազպրոմ Մեժրեգիոնգազ” ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել է “Գազպրոմ մեժրեգիոնգազ”-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան, ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին: “Գազպրոմ մեժրեգիոնգազ”-ը “Գազպրոմ” ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի …
Արծաթե եվ բրոնզե մեդալ ձյուդոյից Նոյ 19,2012 13:14 Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիր: Գոռ Հարությունյանը (66 կգ) արժանացավ արծաթե, իսկ Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)` բրոնզե մեդալի: Տիգրան Վարոսյանը (66 կգ) մեդալների համար պայքարից դուրս մնաց հենց առաջին գոտեմարտում, իսկ Գրիգոր Իվանյանը (60 կգ) բավարարվեց հինգերորդ տեղով:
Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները Նոյ 19,2012 13:12 Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 3.64 միլիոն դրամի վնաս: Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման …
Սպանվել է Հայաստանի փաստաբանների պալատի անդամը Նոյ 19,2012 12:52 Նոյեմբերի 18-ին, ժամը 22.45-ին, “շտապօգնության”կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի ռեստորանում դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, 1963 թ. ծնված Սամվել Շարբաթյանի դիակը` բռնության հետքերով:Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է …
Վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու. մեկ զոհ Նոյ 19,2012 11:18 Երեկ երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երեք տղամարդու։ Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, սակայն ժամը 20.30-ին, նրանցից մեկը` 42-ամյա Սպարտակ Եսայանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:
իրանական բեռնատարը շրջվել է Նոյ 19,2012 10:49 Նոյեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Պարզվել է, որ Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66A99510 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է։ Վարորդը, …
ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելին պատկանող ռազմական նավ եվ ուղղաթիռ են կործանել Նոյ 19,2012 10:43 ՀԱՄԱՍ իսլամական շարժման զինված թևը երեկ Գազայի հատվածի մոտ իսրայելյան նավատորմին պատկանող հրթիռային նավի է հարվածել,- գրում է ИТАР-ТАСС-ը: Նույն խորշում նաև Իսրայելի ռազմական ուղղաթիռ է խփվել։ Իսրայելի ռազմական ղեկավարությունը տեղեկությունը դեռևս չի հաստատել։ Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի Հայ-Նասր թաղամասում զոհվել է 11 մարդուց բաղկացած ընտանիք՝ ներառյալ 5 մանկահասակ երեխաներ։ Ընդհանուր առմամբ երեկ, երեկոյան ժամերին զոհվել …
Մահացել է Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստը Նոյ 19,2012 10:39 Անգլիական “Մանչեսթեր Յունայթեդի” նախկին ֆուտբոլիստ Քենի Մորգանը հիվանդության հետեւանքով մահացել է 73 տարեկան հասակում։ Քենի Մորգանը մանչեսթերյան ակումբին միացել է 1955-ին։ Թիմի հիմնական կազմում նորամուտը նշել է երկու տարի անց։ Մորգանը 1958 -ին “Մանչեսթեր Յունայթեդի”՝ օդային վթարից հետո ողջ մնացած ֆուտբոլիստներից մեկն է։
Աշխատանքի մրցույթ` հաշմանդամություն ունեցող անձանց համար Նոյ 19,2012 10:35 ՀՀ Նախագահի հանձնարարությամբ՝ ԱԻ նախարարության համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ԱՌՆԱՊ հիմնադրամում ստեղծվել է “Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի” թեմատիկ խումբ, որտեղ ընդգրկված են ՀՀ արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ԱՌՆԱՊ հիմնադրամի, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալություն և հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: …
Մինչեվ 2100-ը աշխարհում 4 աստիճանով ավելի տաք կլինի Նոյ 19,2012 10:33 Համաշխարհային բանկը զգուշացնում է, որ ընթացիկ հարյուրամյակի ավարտին ջերմաստիճանն ամբողջ աշխարհում կարող է ավելանալ 4 աստիճանով, եթե կլիմայական փոփոխությունները դադարեցնելուն ուղղված նոր միջոցառումներ չձեռնարկվեն,-գրում է BBC-ն: Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ 3 աստիճան Ցելսիուսով ջերմաստիճանի բարձրացումը հավանաբար տեղի կուենա, նույնիսկ եթե աշխարհի բոլոր երկրները կատարեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտավորությունները:
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
18 Մայիս 21:31 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ թե գյուղի կեսն է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ ամբողջ գյուղը դատարկվելու է.Դանիելյան
18 Մայիս 18:16 Գործակալը, թմրանյութերի տիրակալը, միլիոնավոր դոլարներ ստանալը գիտեի, բայց որ ԱԱԾ-ից եմ, այդ մեկը չգիտեի. Սրբազան
19 Մայիս 19:01 Բացառիկ լուսանկարներ. Տարիների թշնամանք. ինչն է եղել Հրազդանի կրակոցների պատճառը. դեպքից առաջ ինչ են արել իրավապահները
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
14 Մայիս 07:47 Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»
15 Մայիս 14:25 ՖՈՏՈ, ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ Ասեցին գնում ենք զբոսնելու, հետո տեսանք՝ ուր ենք եկել․ դիմում ԱԱԾ․ բողոքի ակցիաներին մասնակցելու համար գումար են տվել
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
17 Մայիս 18:21 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին միացած գնդապետներին ՊՆ-ում նոր պաշտոն են տալիս․ «կաշառք» լռելու դիմա՞ց