Նյու Յորքում առաջին անգամ առանց հանցագործության օր է գրանցվել Նոյ 29,2012 11:49 Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: “Այս օրը մեր աշխատակիցները չեն արձանագրել ոչ մի սպանություն, բռնաբարություն, կողոպուտ և դանակահարության դեպք։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում Նյու Յորքի ոստիկանության ժամանակակից պատմության մեջ”,-ասել է նյույորքյան ոստիկանության կոմիսարի տեղակալը: Ընդհանուր առմամբ, 2012-ին Նյու Յորքում, 1960-ից ի վեր, …
Թունավորում շմոլ գազից Նոյ 29,2012 11:29 Շմոլ գազի թունավորմամբ նոյեմբերի 27-ին, ժամը 06.55-ի սահմաններում Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 15 տան բնակիչներ, 1972 թ. ծնված Մ. Ստեփանյանը, 2011 թ. ծնված Կ. Խաչատրյանը, 1994 թ. ծնված Ջ. Խաչատրյանը և 1996 թ. ծնված Լ. Խաչատրյանը տեղափոխվել են “Էրեբունի” բժշկական կենտրոն, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՂԻ ՄԵՋ ՉԷ Նոյ 29,2012 11:26 Մարզական մեկնաբան ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԸ կարծում է, որ սպորտային հաղորդումն անչափ կարեւոր է յուրաքանչյուր հեռուստաընկերության համար: -Սպորտը մեր կյանքի բաղկացուցիչ մասերից է, առանց դրա չկա հասարակություն: Վերջիվերջո, սպորտի միջոցով հարցեր են լուծվում, ազգը հայտնի է դառնում, հաղթանակներն իրենց դրական ազդեցությունն են ունենում մարդկանց վրա: Հիշենք մեր վերջին հաղթանակները, ինչպես էր ազգը տոնում ֆուտբոլի ազգային հավաքականի հաջողությունները, …
Հայաստանի եվ Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը Նոյ 29,2012 11:15 Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց Երևան ժամանած Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովին: Հանդիպմանը նախարարներ Նալբանդյանն ու Մերեդովը ընդգծեցին, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի այցելությունը Հայաստան կարևոր հանգրվան է երկու երկրների հարաբերություններում և լավ հնարավորություն է ամփոփելու քսանամյա միջպետական հարաբերությունների ընթացքում ունեցած ձեռքբերումները և նախանշելու համագործակցության զարգացման նոր հեռանկարներ: Զրուցակիցները անդրադարձան նաև երկու երկրների …
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ Նոյ 29,2012 10:56 ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համաձայնեց “Ժողովուրդ”-ի այն դիտարկմանը, թե նախագահի ընտրություններից առաջ քաղաքական պրոցեսների զարգացումն ուշանում է: Սակայն, ըստ նրա, առաջիկայում շատ արագ իրավիճակը կփոխվի, ու քաղաքական դաշտը կլարվի: -Առաջին անգամն է, որ ՀՀ-ում նախագահական ընտրություններից ամիսներ առաջ նման հանդարտ վիճակ է քաղաքական կյանքում, այնինչ նախկին բոլոր ընտրություններից առաջ մթնոլորտը …
Հրդեհ` Շիրակում Նոյ 29,2012 10:52 Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 70 շենքի 14-րդ բնակարանում: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Լոգարանում այրվել են ջրատաքացուցիչի անջատիչը, էլ. լարերը:
Հրապարակ. Նաիրիտցիների աշխատավարձը վճարելու հույս չկա Նոյ 29,2012 10:49 Թերթը գրում է, որ “Նաիրիտի” աշխատողների բողոքի ակցիաներից հետո ձեռնարկության կառավարիչները խստացրել են ներքին կարգուկանոնը։ Մասնավորապես, կոլեկտիվին արգելել են օգտվել բջջային հեռախոսներից։ “Այս մասին մեզ հայտնեցին աշխատողները։ Առհասարակ, “Նաիրիտում” արգելված է ԶԼՄ-ների հետ շփումը։ Մամուլին տեղեկություններ հայտնելու համար նույնիսկ աշխատանքից ազատման դեպք է եղել։ Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ ղեկավարությունն աշխատողներին խոստացել է, որ …
Ժողովուրդ. Черный ход են սարքել եվ էլիտար ՀՀԿ-ականներն արդեն միանգամից այդտեղից են դուրս գալիս Նոյ 29,2012 10:45 “Ժողովրդավարական երկրի՝ազատ խոսքի ջատագովել ՋԼՄ-ներին սիրող իշխանական կուսակցության ներկայացուցիչներն արդեն բացահայտ կերպով խուսափում են իրենց սիրելի ՋԼՄ-ների հետ շփումից, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած՝ցրում են։ Բանն այն է, որ հրդեհից հետո վերանորոգված ՀՀԿ գրասենյակի նկուղային հարկում իրենց դուրս գալու համար “черный ход” են սարքել (մեքենայով մուտք ու ելք անելու համար), և էլիտար ՀՀԿ-ականներն արդեն միանգամից …
ՀԺ. Սերժ Սարգսյանի եղբորորդին վերակենդանացման բաժանմունքում է Նոյ 29,2012 10:42 Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկի որդին` Նարեկ Սարգսյանը, գտնվում է “Նաիրի” բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս տեղեկությունը երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից: Իսկ թե` Նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ` հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը: Երեկ թերթը տեղեկացրել էր, որ նախօրեի ուշ երեկոյան` …
Ժոդովուրդ. Հակասություններ Լավանդայի Արայիկի եվ մանկավարժականի ռեկտորի միջեվ Նոյ 29,2012 10:40 Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների դասերն արդեն 10 օր է՝ ուղեկցվում են աղմուկով: Համալսարանի հարևանությամբ “Լավանդա” դեղատունը շինարարություն է իրականացնում, և բանվորները վնասել են բուհի ջեռուցման խողովակը: Ու եթե այն չվերականգնեն, 6000 ուսանողների դասերը ստիպված կդադարեցվեն: “Լավանդա”-ի սեփականատեր Արայիկ Հայրապետյանը “Ժոդովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե բուհի ռեկտորը թաքնվել է ուսանողների հետևում. …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
24 Դեկտեմբեր 18:12 ՖՈՏՈ․ Ուսուցիչներին սարքել եք երկրի ճորտերը. քաղաքացին Փաշինյանի գրառման տակ բողոք է ներկայացրել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում